Car Seats

Եկեք car seat-երի մասին ով ինչ գիտի այստեղ գրենք: Նախ ասեմ, որ դրանք լինում են 0 (մինչև 1 տարեկան), 0/1 (մինչև 18կգ), 0/1/2 (մինչև 22կգ), 1/2,  1/2/3 (9կգ – 36կգ),  2/3 համարների: Մի փոքր կարող է սխալ լինեմ գրած, բայց կարծում եմ գաղափարը պարզ է:

Ես հիմա փնտրում եմ 9կգ – 36կգ կամ գոնե մինչև 22կգ: Այդ նպատակով գնացել եմ mothercare. Այնտեղ ներկայացված է 0 – 18կգ maxi cosi ֆիրմայի car seat-եր 100000դրամ և mothercare ֆիրմայի` մոտ 50000դրամ, մի քիչ քիչ 🙂 Ավելի մեծ չափի այս պահին չունեն, կան ավելի փոքր` մինչև 9կգ:
Continue reading