Խորհուրդներ վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ

Մինչև 6 ամսական տարիքի երեխաներ

Մի տվեք ցանկացած այլ հեղուկ կամ սնունդ. բացառապես մայրական կաթով կերակրումը նշանակում է, որ երեխան ստանում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ հավելյալ սնունդ, ջուր կամ այլ հեղուկներ: Ռախիդի կանխարգելման  նպատակով կյանքի առաջին օրերից սկսած երեխային տվեք վիտամին Դ-ի լուծույթ, ցանկալի է ջրային, օրական 400-500 միջազգային միավոր, մինչև 1 տարեկանը, առանց սեզոնային ընդմիջման (ես դրանք փոխարինեցի օրական մոտ 30 րոպե տևողությամբ արևային լոգանքներով): Կերակրեք երեխային կրծքով այնքան հաճախ, որքան նա ցանկանում է, գիշեր թե ցերեկ, ութ անգամից ոչ պակաս:
Continue reading

Ինչպես ճիշտ սնվել

Ինչպե՞ս ճիշտ սնվել, ինչպե՞ս ընտրել որակյան սնունդ Ձեր և Ձեր հարազատների համար, ինչպե՞ս պահպանել մթերքների որակը, օգտագործու՞մ ենք արդյոք մենք այսպես կոչված գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանք GMO, ինչպես նաև խաբո՞ւմ են արդյոք մեզ մեր տեղական արտադրողները……. Հարցեր շատ կան, կապված այս թեմայի հետ: Եկեք միասին քննարկենք և փորձենք հնարավորինս քիչ խաբնվել և առողջ սնվել: Կպատասխանեմ բոլոր ծնողների հարցերին: Դե, եկեք սկսենք……. 🙂

Երեխայի սնունդը

Բոլորս էլ գիտենք, որ կյանքի առաջին 6 ամիսներին երեխայի համար ամենաօգտակարը կրծքով կերակրելն է: Բայց շատ դեպքեր են պատահում, որոնց պատճառով չենք կարող կերակրել կրծքով, ուստի դիմում ենք այլ արհեստական կերերի: Ո՞րն են դրանց լավ ու վատ ազդեցությունները: