Սիրելի մայրկներ շատ հեշտ ու արագ պատրաստվող թխվածքաբլիթներ, որոնք կարող եք փոքրիկին տալ 7,5 ամսականից:
Անհրաժեշտ պարագաներ`
- ալյուր,
- կաթնաշոռ (ես եմ պատրաստում, պատրաստման եղանակը արդեն ներկայացրել եմ, պարզապես լավ քամում են, որպեսզի ջրիկ չստացվի),
- միրգ (միրգը կարող եք վերցնել ըստ ձեր ճաշակի, կոնկրետ այս նկարում ես խնձոր և գազար եմ քերել),
- մի քիչ ցանկություն և ժամանակ:
Պարագաները լցնում եմ աչքաչափով, ալյուր հնարավորինս քիչ, որպեսզի թխվածքաբլիթը նուրբ ստացվի, շաքարավազ չեմ անում, կարիքը չկա, համ էլ դեռ չի կարելի, բայց կարող եք ցանկության դեպքում շաաաաաատ քիչ վանիլին անել, ընդամենը բույրի համար: Թխվածքաբլիթը շատ հաստ պետք չէ անել, բայց բարակ էլ պետք չէ, որպեսզի շատ չչորանա: Թխում եմ 200 աստիճանում, մինչև ոսկեգույն դառնա:
Փոքրիկիս համար սկզբից մանրացնում էի, հիմա ինքը բռնած ուտում է, չնայած դեռ ատամ չունի , շուտով 10 ամսկան կլինի: 1 տարեկանից հետո արդեն ավելի հետաքրքիր բաներ կմտածենք: Հարմար է դուրս կամ ինչ-որ տեղ վերցնելու և հիանալի միջոց է կաթնաշոռ կերակրելու: Փորձեք:
Ու~խ :))))
Indz el hetaqrqrec, kpatrastem anpayman 🙂
Amenakarevore cankutyun lini, shat hesht u ogtakar recept a, Shnorhakalutyun :))
Ինձ էլ շատ դուր եկավ:) Անպայման կպատրաստեմ: Ապրի Գոհարը:)))
Yes sirum em, husov em, vor pordzem, balikis dur kga.