Առաջին էքսկուրսիան` տպարան

weԱյսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂

tparan-apcՎերջում “Էդիթ Պրինտ”-ն իր փոքրիկ այցելուներին նվիրեց “Ուրախ Գնացք” մանկական ամսագրի համարներից, իսկ “Հայ ծնողների ակումբ”-ը` “Ես սիրում եմ կարդալ” վերնագրով մագնիսներ:

“Հայ ծնողների ակումբ”-ը շնորհակալություն է հայտնում “Էդիթ Պրինտ”-ին` հյուրընկալության, Նաիրա Բաբայանին` մագնիսների ուրախ դիզայնի և էքսկուրսիայի մասնակիցներին` մեզ միանալու համար 🙂

“Հայ ծնողների ակումբ”-ին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ:

 

magnet 31 30 29 28 27 26 25 24 23 22 21 20 19 18 17 16 15 14 13 12 11 10 9 8 7 6 5 4 3 2 1

 

we IMG_6118 IMG_6117 IMG_6115 IMG_6114 IMG_6112 IMG_6108 IMG_6105 IMG_6101 IMG_6100 IMG_6097 IMG_6096 IMG_6095 IMG_6094 IMG_6069 IMG_6075 IMG_6057 IMG_6055

Leave a Reply