Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։
Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.
1. Բարձրորակ նյութերից պատրաստված (միանշանակ)
Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…
- Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
- և խոնավություն չի վերցնում։
- Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
- Հրակայուն են։
- Չեն փշոտում։
2. Դետալները նշանակալի են, ապահովությունը` պարտադիր:
- Խաղալիքի վրա առկա կոճակներն ուպտուտակներն այնպես են նախատեսված, որ փոքրիկը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող պոկել կամ առանձնացնել դրանք։
- Երեխայի ամենափոքրիկ խաղալիքը պիտի ունենա 3սմ լայնություն և 6 սմ երկարություն, որպեսզի բացառենք խաղալիքը կուլ տալու հավանականությունը։
3. Հակաալերգիկ և թունազերծ (առողջությունն առաջնային է)
Առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում խաղալիքի գունային լուծումներին։ Վառ և տաք երանգները նպաստում են երեխայի գունային ընկալմանը։ Դրանք շատ գրավիչ են, և որքան բարձրորակ և թունազերծ գունանյութերից պատրաստված լինեն, այնքան ավելի հանգիստ կարող ենք ըմպել մեր մի բաժակ տաք սուրճը։
4. Ձայնային և լուսային լուծումներով
Դրանք նպաստում են երեխայի զգացմունքային համակարգին, տեսողական և լսողական կոորդինացմանը. ինչպես նաև կարող են իրենցից լուրջ վտանգ ներկայացնել. չէ՞ որ աշխատում են մարտկոցներով։ Հենց այդ պատճառով էլ ուշադիր եղե՛ք, որ մարտկոցների գրպանիկն ամուր ֆիկսելու տարբերակ ունենա։
Հայաստանում լավագույն փորձառությունը, որն ունեցել եմ խաղալիքների ասպարեզում, Fisher-Price ապրանքանիշն է։ Այն լավագույնն է համադրում որակն ու անվտանգությունը, ուսուցումն ու զվարճանքը և կարող է ծառայել սերունդների։
Ի դեպ, այն ունի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում` Մարլի Թոյս ընկերությունը, և հայաստանյան ֆեյսբուքյան խումբ` https://www.facebook.com/groups/fisherpricearm/
Եզրափակելով հիշեցնեմ, որ ցանկացած խաղալիք գնելիս ուշադրությո՛ւն դարձրեք, թե որ տարիքի համար է այն նախատեսված և անպայման սովորեցրե՛ք փոքրիկին, թե ինչպես է պետք խաղալ, կամ վարվել իր նոր խաղալիքի հետ.
վերջիվերջո, փոքրիկներն անկանխատեսելի են…