Ամեն տարի մոտ 0.8 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում հիվանդանում է ասկարիդոզով, որոնց գերակշիռ մասը կազմում են երեխաները: Վարակի հիմնական պատճառ են հանդիսանում կեղտոտ ձեռքերը, վատ լվացված սնունդը, ինչպես նաև ասկարիդի ձվերով պատահականորեն վարակված տնային գործածության իրերը: Աղիքներում հայտնված ասկարիդի հարսնյակն անցնում է արյան մեջ, 4-րդ օրը հայտնվելով լյարդում, այնուհետև վարակվելուց 1-2 շաբաթ անց արյան շրջանառության փոքր շրջանով հասնում է ալվեոլներ: Բարդ դեպքերում, եթե թոքեր են հասնում մեծ քանակությամբ ասկարիդներ, հիվանդի մոտ զարգանում է էոզինոֆիլային թոքաբորբ: Ասկարիդի հարսնյակն ալվեոլներում զարգանում է 3 շաբաթվա ընթացքում: Այդ ընթացքում հազի միջոցով անցնելով վերին շնչուղիներ, հայտնվում են բերանի խոռոչում, որտեղից էլ կուլ տալու հետևանքով արդեն բարակ աղիք: Ասկարիդները կարող են տարածվել օրգանիզմում հասնելով տասներկումատնյա աղիք, լյարդ, ենթաստամոքսային գեղձ:
Կլինիկական սիմպտոմներն ի հայտ են գալիս 2 փուլով.
Առաջին փուլի նշաններն են՝
- Թուլություն,
- Մաշկային ցան, քոր,
- Ցավ կրծքավանդակում,
- Գլխացավ
Երկրորդ՝ աղիքային փուլի նշաններն են՝
- Մարսողական խանգարումներ,
- Փորացավ,
- Ախորժակի կորուստ,
- Սրտխառնոց,
- Մարսողական խանգարումների արդյունքում երեխան սկսում է նիհարել, ընկնում է իմունիտետը:
Նյարդային համակարգը ևս տուժում է, ինչն արտահայտվում է հետևյալ սիմպտոմներով
- Հոգնածություն,
- Ցրվածություն,
- Հիշողության վատացում,
- Գրգռվածություն,
- Քնի խանգարում:
Հաջորդ ամենատարածված հիվանդությունը երեխաների շրջանում լյամբլիոզն է: Հարուցիչը միաբջիջ մակաբույծ լյամբլիան է, որը մակաբուծում է մարդու բարակ աղիներում: Լյամբլիայի ցիստաները բավականին երկար կարող են պահպանել կենսունակությունը մարդու օրգանիզմից դուրս, օրինակ՝ կենցաղային իրերի վրա՝ դռան բռնակ, սրբիչ, խաղալիքներ և այլն: Վարակվել հնարավոր է հիվանդ ընտանի կենդանիներից, որոնց բրդի վրա երկար պահպանվում են լյամբլիայի ցիստաները: Լյամբլիայի ակտիվ բազմացման համար անհրաժեշտ պայման է ցածր իմունիտետը, ինչը բնորոշ է մանկապարտեզ հաճախող երեխաներին:
Լյամբլիոզի սիմպտոմներն ի հայտ են գալիս իմունիտետի թուլացման դեպքում, ինչի պատճառ կարող են դառնալ սովորական գրիպը կամ մրսածությունը: Լյամբլիոզի սիմպտոմներն են՝
- Մարսողական խանգարումներ,
- Աղիքային խնդիրներ,
- Միմյանց փոխարինող լուծ և փորկապություն,
- Դեղնավուն կղանք, հաճախ լորձի առկայությամբ,
- Սրտխառնոց և գլխապտույտ,
- Մարսողական խանգարումների հետևանքով առաջանում է ավիտամինոզ,
- Մաշկային ցան, որը հաճախ շփոթում են սննդային ալերգիայի կամ դիաթեզի հետ,
- Մաշկի պիգմենտացիան ևս կարող է փոխվել, ավելի մգանալ կամ դեղնել, ի հայտ է գալիս այսպես կոչված «մարմարե քիթ» սիմպտոմը, որը սպեցիֆիկ է լյամբլիոզի համար:
Ասկարիդոզը և լյամբլիոզը հնարավոր է հայտնաբերել 2 տեսակի անալիզով.
- Կղանքի միջոցով հայտնաբերվում են ասկարիդի, լյամբլիայի ձվիկները
- Արյան միջոցով հայտնաբերվում են ասկարիդի, լյամբլիայի հանդեպ հակամարմինները:
Ժամանակին հայտնաբերված մակաբույծներից հնարավոր է հեշտությամբ ձերբազատվել համապատասխան բուժումից հետո, նորից վերադարձնելով երեխային իր անհոգ և ուրախ մանկությունը:
Նյութը տրամադրել է “ԲիոՄեդ” ախտորոշման լաբորատորիան: