Չոչի օգտակարության մասին :)

Չոչը շատ կարևոր և շատ զվարճալի փուլ է երեխայի զարգացման գործընթացում: Փոքրիկները դառնում են չոչորդ երբեմն 5 ամսականում, երբեմն էլ 1 տարեկանից հետո, իսկ երբեմն առհասարակ բաց են թողնում այդ փուլը: Չոչի համար միջին տարիք է համարվում 7 ամսականը:

❓Ինչո՞վ է օգտակար չոչը

✅Մարզում է մկանները

Չոչ անելու ընթացքում ներգրավվում են մարմնի համարյա բոլոր մկանները, մարզվում են մեջքի , ձեռքերի, ոտքերի, ազդրի մկանները: Նպաստում է մկանային տոնուսի բարելավմանը:

✅Նպաստում է ողնաշարի ամուր, գեղեցիկ և ճիշտ զարգացմանը:

✅Լավանում է շարժումների կոորդինացիան:

✅Փոքրիկը սկսում է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Երեխան պասիվ հետևողից վերածվում է ակտիվ ուսումնասիրողի: Իջնելով մայրիկի գրկից և ունենալով հարաբերական ազատություն՝ չոչորդը կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել, թե ուր գնալ, ինչ վերցնել:

✅Զարգանում է ինտելեկտը

Երեխան սկսում է ավելի մոտիկից ուսումնասիրել միջավայրը, սկսում է գիտակցված գործողություններ անել, ճիշտ հերթականությամբ շարժել ձեռքերն ու ոտքերը, սկսում է մտածել, թե ինչպես շարժվի, որ չվնասի ինքն իրեն, ինչն է վտանգավոր իր համար, ինչն է կարելի, ինչը՝ ոչ….

✅Զարգանում է մանր մոտորիկան

Չոչորդն ավելի շատ է շփվում տարբեր իրերի հետ, ուսումնասիրում է մանր իրեր, տարբեր ծածկույթներ, արդյունքում զարգանում է մանր մոտորիկան:

❓Ինչպե՞ս նպաստել, որ երեխան սկսի չոչ անել

✅Կարևոր է, որ նորածին բալիկը հնարավորինս շատ ժամանակ անցկացնի մեջքի վրա պառկած, իսկ հետագայում` 2-3 ամսականից, փորի վրա պառկած:

✅Շատ ժամանակ անցկացնի գետնին՝ իրեն հատկացրած ազատ հատվածում, փորի վրա պառկած, կամ նստած: Միշտ մանեժի կամ մահճակալի մեջ գտնվող երեխան դժվար թե շուտ սկսի չոչ անել:

✅Կարևոր է շարժումները չսահմանափակող, ազատ և հարմարավետ հագուստը:

✅Անհրաժեշտ է չցավեցնող ծածկույթը, որի վրա երեխան պիտի չոչ անի:

✅Կարևոր է ստեղծել անվտանգ տարածք երեխայի համար:

✅Ծնողները կարող են օգնել երեխային նաև տարբեր վարժությունների, մարզանքների միջոցով, օրինակ՝

🛀Լոգանքի ժամանակ երեխային մեջքից գրկեք, մոտեցրեք իր լոգարանի պատին, այնպես, որ երեխան հրելով հեռանա պատից:

🐸Պառկեցրեք երեխային փորի վրա, ձեռքերով բռնեք ոտնաթաթերը և թեթևակի սեղմեք դեպի մարմին, կարծես գորտի դիրք տալով երեխային, թող երեխան հրի ոտքերը ետ:

🧸Պառկեցրեք գետնին կամ անկողնու մեջ փորի վրա, իր դիմաց հետաքրքիր խաղալիք դրեք, թող ձգվի դեպի խաղալիքը

✅Պառկեցրեք մեջքի վրա, մոտեցրեք ձեր երկու ձեռքի ցուցամատերը երեխային, թող բռնվի, ձեր ձեռքերը մի փոքր դեպի ձեզ տարեք, թող երեխան փորձի ձեր ձեռքերից բռնված մոտենա ձեզ

✅Մերսեք երեխայի մարմինը, ոտքերը, զգուշությամբ, նուրբ շարժումներով:

Ի դեպ Հայ Ծնողների ակումբի նախաձեռնությամբ Հուլիսի 19-ին Հայաստանում առաջին անգամ կանկացվի չոչի մրցույթ 🙂 Մասնակցության համար տեղերը սպառվել են, բայց կարող եք գալ
մեր փոքրիկ չոչորդներին միասին ոգևորելու և ողջ ընթացքում երեխաների համար կազմակերպվող հետաքրքիր միջոցառումներին միասին մասնակցելու համար: Հուլիսի 19-ին, ժամը 19:00, Երազ Այգում

https://www.facebook.com/events/1006320376425856/?active_tab=about

Leave a Reply