Վիտամին Բ12

Վիտամին Բ12-ը կենսաբանական ակտիվ միացություն է, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների ապահովման համար:

Այն հատկապես կարևոր է կյանքի առաջին տարում, քանի որ այս վիտամինի անբավարար քանակն օրգանիզմում բացասաբար է ազդում երեխայի աճի և զարգացման վրա: Կյանքի առաջին տարվա ընթացքում երեխայի օրգանիզմում Բ12 վիտամինի քանակը մեծապես կախված է հղիության ընթացքում մորից ստացած վիտամինի քանակից:

Երեխաների մոտ Բ12 վիտամինի դեֆիցիտի ախտանիշներն են.
• Անհանգիստ, մակերեսային քուն
• Մկանային թուլություն
• Պասիվություն, երեխան անտարբեր է շրջակա միջավայրի հանդեպ, չի հետաքրքրվում, չի ձգվում դեպի խաղալիքները
• Լեզվի գերզգայունություն, ցավ, ինչի հետևանքով ուտելը դառնում է տհաճ և ցավոտ պրոցես և երեխան հրաժարվում է սնունդից
• Մաշկի սփրթնածություն
• Մտավոր և ֆիզիկական զարգացման հապաղում
• Մաշկային փոփոխություններ – ցան, քոր

Ժամանակին վիտամինի դեֆիցիտը հայտնաբերելու և պակասը լրացնելու դեպքում կարգավորվում է երեխայի ուտելը, քունը, երեխան ակտիվանում է, սկսում է հետաքրքրվել շրջակա միջավայրով:

Շատ վտանգավոր է նաև գերվիտամինոզը: Եթե նույնիսկ նկատել եք նման ախտանիշներ երեխայի մոտ, առանց հետազոտվելու և բժշկի խորհրդատվության չի՛ կարելի վիտամին ընդունել:

Օգտակար տեղեկատվական նյութի համար շնորհակալ ենք Բիոմեդ ախտորոշման լաբորատորիային`
Հասցե՝ Եղ. Թադևոսյան 5 և Գայի պողոտա 8
Հեռ: 010 483879, 011 483879

Leave a Reply