Արթրիտը տարածված քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են ծայրամասային հոդերը: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 1000-րդ երեխայի մոտ կյանքի առաջին տարիների ընթացքում զարգանում է արթրիտ, և որպես կանոն այն ախտորոշում են մինչև 4 տարեկանը:
Երեխաների մոտ արթրիտի հետևանքով ախտահարվում են ծնկները, մեջքը, արմունկները և ուսերը: Քանի որ երեխաները հաճախ ճիշտ չեն կարողանում նկարագրել, թէ որ հատվածում է ցավում, դժվարանում է հիվանդության ախտորոշումը:
Այնուամենայնիվ կան հստակ սիմպտոմներ, որոնք օգնում են տարբերակել արթրիտը.
• Շարժվելու, քայլելու ցանկության բացակայություն
• Տպավորություն է ստեղծվում, թե երեխան խնայում է իրեն
• Երեխան կաղում է առավոտյան կամ շարժումները շատ սահմանափակ են
Որո՞նք են հիվանդության զարգացման պատճառները.
• Վնասվածքներ
• Վիտամինների անբավարարություն
• Ինֆեկցիաներ
• Վիրուսներ
• Ցրտահարում
• Նյարդային համակարգի հիվանդություններ
• Նյութափոխանակության խանգարումներ
Ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի նկատմամբ հակամարմինը (Anti CCP) հանդիսանում է ռևմատոիդ արթրիտի վաղ մարկեր: Այն հնարավոր է հայտնաբերել արյան մեջ հիվանդության սիմպտոմների ի հայտ գալուց դեռ 1-1.5 տարի առաջ:
Անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ
• Anti CCP
• C-ռեակտիվ սպիտակուց
• Ռևմատոիդ գործոնի (RF)
• Հակաստրեպտոլիզին Օ (ASLO)
Օգտակար տեղեկատվական նյութի համար շնորհակալ ենք Բիոմեդ ախտորոշման լաբորատորիային`
Հասցե՝ Եղ. Թադևոսյան 5 և Գայի պողոտա 8
Հեռ: 010 483879, 011 483879