Այսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂
Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին “Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂
Վերջում “Էդիթ Պրինտ”-ն իր փոքրիկ այցելուներին նվիրեց “Ուրախ Գնացք” մանկական ամսագրի համարներից, իսկ “Հայ ծնողների ակումբ”-ը` “Ես սիրում եմ կարդալ” վերնագրով մագնիսներ:
“Հայ ծնողների ակումբ”-ը շնորհակալություն է հայտնում “Էդիթ Պրինտ”-ին` հյուրընկալության, Նաիրա Բաբայանին` մագնիսների ուրախ դիզայնի և էքսկուրսիայի մասնակիցներին` մեզ միանալու համար 🙂
“Հայ ծնողների ակումբ”-ին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ: