Ահա և կայացավ “Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան: Մեր գրառմանն արձագանքած առաջին 15 մայրիկները դեկտեմբերի 15-ին հանարավորություն ստացան անվճար մասնակցելու ամանորյա ֆոտոսեսիայի: Մեզ այս հարցում օգնեց և աջակցեց Լեմուռ ֆոտոստուդիան: Երեխաների հետ աշխատելը բավականին դժվար աշխատանք է, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարող Աննային
Ի դեպ, Լեմուռ ֆոտոստուդիան հատուկ “Հայ ծնողների ակումբ”-ի անդամների համար մինչև մարտի 1-ը հայտարարում է 20% զեղչ, որից օգտվելու համար հարկավոր է նախօրոք կապվել մեզ հետ info@armparents.com մեյլի հասցեով:
Իսկ “Հայ ծնողների ակումբ”-ի անդամ դառնալու համար, հարկավոր է գրանցվել այստեղ (եթե դեռ գրանցված չեք):
Շտապեք ստանալ որակյալ ու օրիգինալ լուսանկարներ
Դե տեսեք մեր ակումբի անդամներն ի~նչ սիրուն բալիկներ ունեն