Ինչպե՞ս նշել տղայիս 5ամյակը
Սրճարան ու ծաղրածուներ մեր՝ իմ ու տղայիս չսիրելը, տղայիս մեեեեեեեեծ սերը մեքենաների, աշխատանքային մեքենաների հանդեպ հանգեցրեց ինձ նոր մտքի: Պետք էր տղայիս տարեդարձը վերածել հեքիաթի 🙂
1. Տղայիս հետ կազմեցինք օրացույց, որ ամեն օրվա վերջում ջնջի տվյալ օրը և հաշվի մնացած օրերի քանակը:
(մնացած գործողությունները և որոշումները եղել են գաղտնի)
2. Ընտրեցի թեմա՝ աշխատանքային մեքենաներ + ճանապարհային երթևեկության կանոններ:
3. Գունավոր, հաստ թղթերի վրա տպեցի նշածս մեքենաները:
4. Ֆոտոթղթի վրա տարբեր չափերի տպեցի ճանապարհային նշաններն ու լուսաֆորներ:
5. Եվ սկսեցի կտրատել… 3 գիշեր, երբ Ալեքսը քնած էր, ես կտրատում ու սոսնձում էի 🙂
6. – Մամ, գորգ եմ ուզում ճանապարհներով, բայց որ վրան ամեն ինչ “կանգնած” լինի:
Ամուսնուս հետ գտանք նաև գորգը:
7. Բարդը վերջին գիշերն էր: Ամուսինս իսկական լույսով լուսաֆոր էր պատրաստում (հետո միացավ մեզ՝ օգնության), ես ու տատիկը ձկան թելով առաստաղին մոտ լարեր անցկացրինք և օդում պարող մեքենաներ ստացանք (այս ամենը կոնդիցիոների օդի հոսքի տակ պարում էր :)):
8. Հերթը հասավ գորգին 🙂
9. Ճանապարհային նշաններով զարդարեցի և գորգը, և սեղանի հյուրասիրությունը և տան դռները՝ համապատասխանացնելով մուտքի ու ելքի կողմերը ճ/ն-ի հետ:
Առավոտյան տղայիս կախարդական աշխարհ էր սպասվում 🙂
Հավես էր առաջին ռեակցիան 😀 Փաթաթվեց ոտքերիս և 10-15 րոպե առանց թարթելու, հիացած աչուկներով ուսումնասիրում էր…..
Տղայիս համար օրը լիքն էր անակնկալներով և որպես գեղեցիկ տոնի եզրափակում մի վերջին 10-րդ գաղտնի կետ.
Հիմա ինչ եմ ուզում ասել. եկեք մի քիչ սրճարանների աղմուկից ու ծաղրածուների արդեն անգիր արված ծրագրից պոկ գանք, աշխատացնենք մեր երևակայությունը, ժամանակ տրամադրենք և անմոռանալի տոն նվիրենք մեր բալիկներին 🙂
Ես արդեն մտածել եմ թե հաջորդ տարի ինչ թեմայով ենք ծնունդ անելու 😀
Այս գրառումը մեկ այլ մեկնաբանությամբ կարող եք տեսնել Ալեքսի անձնական բլոգում http://alexgalstyan.blogspot.com/2014/12/5-8.html#gpluscomments