Աղջիկներին նեղացնել չի՛ կարելի

Աշխատանքից գալիս եմ տուն և լսում անսպասելի  լուր. 

մանկապարտեզում տղաս խբել է մի աղջկա փորի և լացացրել 🙁 

Բնականաբար այդ աղջկա մայրիկն էլ խիստ նեղվել է:
Ոչ պակաս նեղվեցի նաև ես 🙁 
Ճիշտ է, նույն օրը նաև տղայիս էին վնասել, հրել էին և գցել, ողնաշարի հատվածում երկարավուն վերք էր առաջացել, բայց ես քաջ, ազնիվ ու հզոր տղամարդ եմ դաստիարակում: 
 
Եվ որոշեցի ոչ թե ես գնամ 5 տարեկան երեխաների հետ հարցեր լուծելու, այլ Ալեքսը ինքը գնա աղջկանից ներողություն խնդրելու:

Միասին գնացինք խանութ մազակալ գնելու 🙂 
Ապրումները շատ խորն էին.
– Մամ, ինքը չի ուզի նվերը, չի վերցնի: Մամ, որ չվերցնի քեզ կնվիրեմ, հա՞: 
Մամ, բայց ես ուզում եմ քեզ նվիրել: Մամ, բայց կարողա չվերցնի: 
Սխալ է գործել՝ պետք է սովորի ներողություն խնդրել: 
Հաջորդ առավոտյան , չուզելով!!! բայց մազակալով, տատիկի հետ գնացին մանկապարտեզ:
Նվերը հասնում է հասցեատիրոջը 🙂
Ալեքս և բոլոր փոքրիկ տղամարդուկներ, սխալներ բոլորս ենք գործում, կարևորը հետո հասկանալ, ընդունել ու ներողություն խնդրելն է 🙂 Նաև դրանում է  տղամարդու հզորությունը !!!
 

Leave a Reply