Ողջույն բոլոր այն մամաներին, ովքեր ինձ նման արդեն հոգնել են մտածելուց, թե էլ ինչով կարելի է զբաղվել բալիկի հետ։ Կիսվում եմ Ձեզ հետ մի քանի խաղերով, որոնք բալիկս շատ է սիրում, միգուցե, Ձեզ էլ պետք լինի։
Գնացինք 🙂
1․ Նկարել, նկարել և էլի նկարել։ Իհարկե թղթի վրա, բայց իմ տղան սիրում է նկարել պատուհանին, վաննայում լողանալիս, մամայի ձեռքերին, իհարկե նման խաղ կազմակերպելիս նկատի ունեցեք, որ պետք է ընտրել այնպիսի նյութեր, որպեսզի հեշտ լվանաք։ Փորձեք։
2․ Պլաստիլին, լիքը պլաստիլին։ Ինձ շատ են դուր գալիս այս ֆիրմայի հատուկ խաղերը պլաստիլինով, հատկապես փոքր տարիքի երեխաների համար իդեալական են, մենք ունենք ատամնաբույժի հավաքածու և այս տարբեր ֆիգուրաներ կտրտող մեքենան
Ինձ շատ են դուրք գալիս նաև խմոր պլաստիլինները։
Իհարկե պլաստիլինով կարելի է նստել և խաղալ սեղանի մոտ, բայց իմ բալիկը շատ է սիրում պատուհանին նկարել, այս անգամ էլ փորձեցինք պլաստիլինով տարբեր բաներ սարքել ու կպցնել ապակուն։
Պլաստիլինի փոքր ամաններին ուշադիր նայելիս կնկատեք, որ դրանց ներքևում կան ֆիգուրաներ սարքելու նկարներ, դրանք էլ են շատ հետաքրքիր բալիկների համար։
3․ Կենդանիներ։ Կարող եք խաղի համար օգտագործել նկարեր, կենդանիների-խաղալիքներ, կարոևր շատ վարժ կարողանալ յուրաքանչյուր կենդանու ձայն հանել, կարող եք նաև ցույց տալ , թե որ կենդանին ինչ է ուտում։
4․ Ամանի մեջ լցնում եք կաթ, տարբեր գույների ներկանյութ կաթացնում, վերցնում ականջի չոփիկ, թաթախում ամանների հեղուկի մեջ, և կաթի մեջ սկսում եք նկարել։
5․ Միասին պեչենիներ պատրաստել։ Օ Իմ տղան սա շատ է սիրում, հատկապես ձուն ջարդել, այլուր լցնել, բարդացնելու համար, ինքը նախ բաժակի մեջ գդալ գդալ է ալյուր ավելացնում, հետո նոր խմորի մեջ, միքսեորվ խառնել, ֆորմաների մեջ ավելացնել, գրտնակով խմոր բացել, ֆիգուրաներ անել։ Հրաշալի զբաղմունք է։
6․ Վերցնում եք 0,33 կամ 0,5 լ ջրի շիշ, չորացնում եք, մեջը լցնում եք տարբեր գույների փոքր թղթեր և ձողիկով չփում եք։
7. Օճառի պղպջակներ հրաշալի ու ուրախ խաղ են ինչպես դրսում, հատկապես ձմռանը, այնպես էլ լողանալիս։
8. Նկարեք օրինակ կոնֆետ, կամ տուն, և բալիկ թող գունավոր փայտիկներ նույն ձև դասավորի։
ՀԳ։ Այսքանը, կներեք որոշ սխալների, ռուսերեն բառերի համար, ես որպես ցանկացած մամա, փոստս գրում եմ շատ ուշ ժամի և երազում եմ քնելու մասին։