Կարծում եմ աշխարհի բոլոր մայրիկներն էլ շատ են ուզում, որ փոքրիկը մեծանա ժամ առ ժամ, րոպե առ րոպե: Կյանքի հատկապես առաջին շրջանում երեխայի նորմալ աճն ու զարգացումը կախված է ճիշտ և լիարժեք սննդային ռեժիմից:
Բոլորիդ կյանքում էլ, սիրելի՛ մայրիկներ, գալիս է մի պահ, երբ մայրական կաթն արդեն սկսում է երեխային չհերիքել, նա համառորեն այլ բան է փնտրում, և այստեղ օգնության է գալիս հավելյալ սննդով կերակրելու գաղափարը, որի հետ էլ բազմաթիվ խնդիրներ: Որոշ մայրիկներ մտածում են հատեցին վեց ամսականի շեմը, կարելի է երեխային սնել ամեն տեսակ ուտելիքով և հեշտացնել իրենց գործը, բայց պետք է նշեմ, սիրելի՛ մայրիկներ, որ մինչև երեք տարեկան երեխաների թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացումն իսկապես կախված է երեխայի սննդակարգից և Ձեզնից, թե ինչքան հետևողական կլինեք Դուք տվյալ հարցում: Continue reading