Ահա թե ինչ է լինում, երբ նեղացած ես, իսկ առջեւում սիրահարների տոնն է…
Նստեցի, երկար բարակ մտածեցի, թե ինչ անեմ, որ սիրելիիս նվեր անեմ, բայց բացահայտ չանեմ (կարող եք անվանել սա չարդարացված հպարտություն, կամ էլ աղջկական գոռոզություն)… Իրեն անեմ, բայց իմը լինի… մի խոսքով խառն էի ես, իսկ մտքերս՝ հակասական… Մեղքս ինչ թաքցնեմ՝ չաշխատող մամա, հույսն էլ ամուսնուց թաքուն հավաքած «կոպեկները» (ոչ ավել քան 20.000 դրամ)… 🙂 Մտածեցի ու հասկացա, որ ինչ էլ անեմ պիտի օգտվեմ մեր «համատեղ հարստության» միջամտությունից (ախր «իրենցով լցված» նվերներն անգնահատելի են)… Ու էս դեպքում հաստատ «անակնկալ+կրեատիվ» կոմբինացիան, համեմված բալիկներիս բույրով, լրիվ փրկություն էր… 🙂