Ես գիտեմ, որ դեռ շատ երկար ժամանակ կանցնի նոր դու կգաս այս աշխարհ, չգիտեմ անգամ կգա մի օր, որ դու կկարդաս սա…. Քեզ գրում եմ, որովհետև ամեն օր եմ մտածում, պատկերացնում, թե ինչքան երջանիկ ենք լինելու ՄԵՆՔ… ես հնարավոր ամեն բան կանեմ, որ քո համար ամենալավ մայրը լինեմ… ես գիտեմ, որ շատ դժվարություններ են ինձ սպասում, գիտեմ, որ հեշտ չի լինելու, բայց ես ամեն բան անելու եմ, որ դու միշտ ժպտաս… Գիտես, ես կուզեմ քեզ կոչել արևս, անուշս, իսկ հետո, երբ դու մի քիչ մեծանաս, մենք միասին ընտրենք քո անունը… Բայց ես կուզեմ, որ դու ընտրես քո տատիկի անունը, որովհետև նա այն կինն է, ում շնորհիվ ծնվել է նա, ով հետագայում քո հայրն է դառնալու… ես վստահ եմ, որ դու նրանց շատ ես սիրելու, այնպես ինչպես նրանք քեզ… Continue reading
Իմ աղջկան
Reply