Ընդունելություն ՛՛Մանանա՛՛ կենտրոնում

Եթե ձեր բալիկը 8-14 տարեկան է, հետաքրքրասեր, եթե աշխարհին նայում է այլ աչքերով կամ էլ գոնե դուք եք ուզում օգնել նրան ձևավորել իր աշխարհայացքը, եթե նա պատմություններ գրելու, ստեղծագործելու, լուսանկարելու, ֆիլմեր և մուլտֆիլմեր նկարելու ձիրք ու ցանկություն ունի և ուզում է այդ ամենը սովորել, ապա, հարգելի ծնողներ, ընձեռեք նրան այդ հնարավորությունը։ Այս ամենը ձեր երեխաները կգտնեն ՛՛ՄԱՆԱՆԱ՛՛ կենտրոնում, որտեղ հիմա ընդունելություն է։
Կենտրոնի հասցեն է ք. Երևան, Մաշտոցի 45 Ա, բն. 40, հեռ. 58 16 70։

Ասեմ, որ այս կենտրոնին վաղուց եմ ծանոթ, հաճախ եմ այնտեղ եղել, ու բացի այդ, եղբայրս 4 տարի հաճախել է ՛՛Մանանա՛՛։ Արդյունքում ոչ միայն շատ լավ լուսանկարում է հիմա, այլև իր մեջ բացահայտել է նկարելու շնորհք, այս տարի էլ արդեն ԵՊՃՇՀ-ի ուսանող է դարձել։ Անձամբ շատ գոհ եմ էդ կենտրոնից, էնտեղ ամեն ինչ տրամադրում է երեխայի զարգացմանը, իսկ ղեկավարը՝ տիկին Ռուզանը, շատ հաճելի, գրագետ կին է։ Ի դեպ, իր ամուսնու հետ է ստեղծել էս կենտրոնն ու իր երեխաներն էլ էնտեղի սան են եղել։

Էլ չեմ ասում, որ ՛՛Մանանա՛՛-ի սաների լուսանկարներն ու ֆիլմերը ցուցադրվել են տարբեր փառատոններում ու հաճախ գլխավոր մրցանակներ ստացել։ Չէի ցանկանա, որ գովազդի նման լիներ գրածս, ուղղակի սրանք իմ տպավորություններն էին, որոնք իրոք շատ դրական են։ Էնպես որ եթե հետաքրքրեց, անպայման զանգեք, գնացեք, փորձեք էլի։ Վստահ եմ՝ ինքներդ գոհ կմնաք։ 🙂

Քիչ էր մնում մոռանայի. սա էլ իրենց կայքն է՝ http://mananayouth.org ։

3 thoughts on “Ընդունելություն ՛՛Մանանա՛՛ կենտրոնում

  1. Զառա ջան, շնորհակալ եմ նման գրառման համար! 🙂
    Ես էլ եմ “Մանանա” կենտրոնի հետ առիթ ունեցել շփվելու, աշխատելու և հիացած եմ: Շատ ափսոսում եմ, որ իմ տարիքն արդեն չի համապատասխանում, բայց ուրախ եմ, որ երեխաներս, երբ մեծանան, կունենան հնարավորություն իրենց միանալու 🙂

  2. Աստղ ջան, շատ ուրախ եմ, ես էլ եմ սպասում, թե երբ ա Եվան մեծանալու, որ իրեն էլ տանեմ, որովհետև եթե նույնիսկ էդ ուղղությամբ չշարունակի, ապա գոնե գեղեցիկի հետ շփում կունենա ու լիքը բան կսովորի, կզարգանա։ 🙂

    Անուշիկ ջան, խնդրեմ։ Հենց էսպիսի ինֆորմացիա էլի ունենամ, անպայման կգրեմ։ 🙂

Leave a Reply