Պատրաստվում ենք դպրոցին. Ինչ գնել, ինչպես և որտեղից

Ծնողներ ջան, գիտենք, բոլորդ էլ խառն եք։

Պատրաստվում եք արձակուրդներին, հետո դպրոց, դրան նախորդող առևտուր, անվերջ հերթեր, շոգ….

Դրա համար որոշել ենք մի փոքր թեթևացնել Ձեր հոգսերը ու պատմել, թե որտեղ, ինչ և ինչպես գնել։

Մեր փորձված խորհուրդը մեկն է՝ գնեք օնլայն ։)

Ինչու գնել օնլայն

Մեր փորձից ելնելով արդեն կարող ենք նշել, որ օնլայն գնումներն ունեն մի շարք առավելություններ.

  • Մեծ տեսականի
  • Որակյալ ապրանքեր
  • Անհամեմատ ցածր գներ
  • Մշտական իրական զեղչեր
  • “Back to School” զեղչեր*
  • Ժամանակի խնայողություն/ ոչ մի հերթ

* Ամեն տարի ուսումնական տարվան ընդառաջ միջազգային օնլայն խանութներում սկսվում են Back to School (դեպի դպրոց) զեղչեր:

Մենք էլի դիմեցինք մեր գործընկեր Globbing-ին, ով սիրով մեզ տրամադրեց լավագույն առաջարկներով խանութների անուններով, հղումներով ու զեղչերի մասին տեղեկությամբ մանրամասն ցուցակ, ինչն էլ ստորև ձեզ ենք ներկայացնում:

Հիշեցնենք, որ միջազգային օնլայն խանութներից գնումներ կատարելու համար կարող եք օգտվել Globbing-ից (եթե գրանցված չէք հղումն այստեղ՝ https://bit.ly/1ZFbBSf
Թե ինչպես գնել օնլայն կարող եք տեսնել այստեղ՝ https://bit.ly/2KOzuWx ։

Եվ այսպես… 🙂

Ինչ գնել և որտեղից

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ

Staples.com https://bit.ly/2IUS9hv
25% զեղչ դպրոցական պարագաների համար՝ ուսապարկ գնելու դեպքում և մինչև 80 % զեղչ դպրոցական պարագաների համար։

Amazon.com https://amzn.to/2IT65sH
Մեծ տեսականի, մինչև 50% զեղչեր, ամեն օր թարմացվող առաջարկներ:

ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

Macy’s.com https://mcys.co/2KGN3dZ
Մինչև լրացուցիչ 20% զեղչ՝ պրոմոկոդեր օգտագործելու դեպքում (կայքը հաճախ է ներկայացնում տարբեր պրոմոկոդեր ևա ակցիաներ, դրանց ծանոթանալու համար ուշադրություն դարձրեք կայքի գլխավոր էջի նորություններին)։
Քանի որ խանութն ընդունում է վճարում միայն ամերիկյան քարտերով, կարող եք գնումներ կատարել Գլոբբինգի “Գնիր իմ փոխարեն” ծառայության միջոցով։ Այս դեպքում պրոմո կոդը կարող եք նշել «Գնիր իմ փոխարեն» ծառայության էջում ՝ մեկնաբանություն դաշտում։

Pottery Barn Kids https://bit.ly/2MQQXOR
Այս խանութը ևս ներկայացնում է ակցիաներ, իսկ լրացուցիչ զեղչերից կարող եք օգտվել պրոմո կոդերի միջոցով։ Այս պահին խանութն առաջարկում է անվճար առաքում դեպի Գլոբբինգի ԱՄՆ պահեստ “Super” պրոմոկոդն օգտագործելու դեպքում։

ՀԱԳՈՒՍՏ

Nasty Gal  https://www.nastygal.com/home
Մինչև 80% զեղչ ամբողջ տեսականու համար։ Խանութի զեղչերի բաժինն իրոք 🔥 է։

ASOS http://us.asos.com/
Մինչև 70% զեղչ և այլ շահավետ առաջարկներ։

American Eagle https://www.ae.com/
Գնեք մեկ շորտ և ստացեք 50% զեղչ հաջորդի համար։ Խանութը նաև ունի զեղչերի բաժին՝ 25-50% զեղչերով ։ Քանի որ խանութն ընդունում է վճարում միայն ամերիկյան քարտերով, կարող եք գնումներ կատարել Գլոբբինգի “Գնիր իմ փոխարեն” ծառայության միջոցով։

Mothercare.com https://bit.ly/2u5sAoF
Խանութի անգլիական մասնաճյուղը մշտապես ներկայացնում է նոր զեղչեր և առաջարկներ՝ զեղչերի բաժնում։

Crazy 8 https://www.crazy8.com/
50% զեղչ նոր տեսականու համար։

ՏԵԽՆԻԿԱ և ՍԱՐՔԵՐ

B&H Photo Video https://www.bhphotovideo.com/
Խանութը ներկայացնում է տեխնիկայի մեծ տեսականի հատուկ գներով։

Newegg https://www.newegg.com/

Կարևոր ճշտում. դուք կարող եք կատարել գնումներ որքան ցանկանաք առանց խղճի խայթի, եթե դրանք անեք ամառային և “Back to School” զեղչերի ժամանակ։ 😀

 

Leave a Reply