Նվերի 7 միտք բալիկի 1-ամյակի համար :)

Նվեր ընտրելու Ձեր բարդ գործը մի քիչ հեշտացնելու համար որոշեցինք առանձնացնել ու ձեզ ներկայացնել օրիգինալ նվերի 7 միտք բալիկի 1-ամյակի համար 🙂

 

 

1. ՃՈՃԱՆԱԿ
Swing SunBaby

Այս ճոճանակը, որը կարող է տեղադրվել տարբեր վայրերում, հիանալի նվեր կլինի ոչ միայն երեխայի համար, այլ նաև ծնողների, ովքեր վերջապես կկարողանան երեխայի համար նոր սիրելի զբաղմունք ապահովել 🙂

Ճոճանակը շատ ամուր է և թեև կարող է մեծ ծանրություն պահել, խորհուրդ տրվող առավելագույն ծանրությունը 20-25կգ է: Օգտագործված են ամուր, բարձրորակ գործվածքներ, կարված է ուժեղ նեյլոնե կարով: Փայտե մասերը, որոնք մշակվում են, բնական եւ անվտանգ են երեխաների համար, էկոլոգիապես մաքուր են: Ճոճանակը եւ բարձիկները լվացվում են:

Գինը` 14 500դր
Մանրամասներ`  Swing SunBaby


2. ԲՈՒՐԳ ՀԱՎԱՔԱԾՈՒ
goods.am

Մանկական բուրգ հավաքածուն ևս հիանալի նվեր է փոքրիկներին։

Հրաշալի մտածված այս խաղալիքը կօգնի երեխային աստիճանաբար ծանոթանալ գույներին, պատկերացնել և համադրել առարկաների չափերը, կենտրոնացնել ուշադրությունն ու զարգացնել մանր մատորիկան։

Բաղկացած է 14 գունավոր դույլերից, որոնք բացի բուրգ կառուցելուց կարելի է օգտագործել նաև ավազով ու ջրով խաղալիս։ Իսկ ետևամանում առկա ֆիգուրները կարելի է դաջել ավազի կամ պլաստիլինի վրա։ Այս ամենի շնորհիվ երեխան դեռ երկար կպահպանի հետաքրքրությունն այս խաղալիքի նկատմամբ։ Պատրաստված է հիպոալերգեն պլաստիկից և բացարձակ անվտանգ է։ Ընդհանուր բարձրությունը 65սմ է։

Գինը` 3 500դր
Մանրամասներ` goods.am


3. ՖՈՏՈՍԵՍԻԱ – ՆՎԵՐ ՔԱՐՏ
Luse Kids Photography

Լուսանկարվել սիրում են բոլորը և ֆոտոսեսիայի նվեր քարտը սիրված ու հիշվող նվերների ցանկից է:

Հենց այս ստուդիան ունի 70 տաղավար տարբեր թեմաներով ու դեկորացիայով և երեխաներին նկարահանման համար տրամադրում է հագուստ: Փոքրիկի հետ կարող են լուսանկարվել նաև ծնողները: Կարող եք վստահ լինել, Ձեր այս նվերը միշտ կհիշվի 🙂

Գինը` 10 000դր (10 լուսանկար 2 տաղավարում)
Մանրամասներ` Luse Kids Photography


4. ԾԱԾԿՈՑ
Origanum

Այս նուրբ ու գեղեցիկ ծածկոցը յուրօրինակ նվերների շարքից է:

Այն հատուկ մշակված է մասնագետների կողմից՝ ձեր հոգսը թեթևացնելու և բալիկին չափավոր ջերմացնելու համար։ Կախված եղանակի պահանջներից` այն կարելի է օգտագործել որպես հաստ, բարակ և միջին հաստության ծածկոց։ Ինչու՞մն է գաղտնիքը։ Ծածկոցը բաղկացած է միջին հաստության սատինե երեսացուով վերմակից և ձեռագործ բամբակյա (բրդյա) նրբագեղ ծածկոցից։ Այս երկուսն իրար են միանում կոճակներով։ Հարկ եղած դեպքում արձակում եք կոճակները՝ օգտագործում միայն վերմակը, կամ միայն ծածկոցը։ Ցուրտ եղանակին՝ օգտագործում եք կոճկած։ Ձեռագործ ծածկոցը իդեալական է ամռան համար, քանի որ բամբակը քրտնածուծ է, վերցնում է ավելորդ խոնավությունը երեխայի մաշկից՝ կանխելով քրտնախաշը:

Գինը` 28 000դր
Մանրամասներ` Origanum


5. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԲԱՐՁ
Բիո-Լյուքս

Հատուկ այս տարիքի համար նախատեսված օրթոպեդիկ բարձերը հիանալի նվեր են նրանց համար, ովքեր երեխաների առողջությունն առաջնահերթ են կարևորում:

Օգտագործված է տրիկոտաժե կտոր, որը “շնչող է”: Բարձը շղթայով է, ինչը հեշտացնում է լվանալը: Միջուկը հատուկ մշակված նյութերից է, ինչի արդյունքում ընդունում է երեխայի գլխի ձևը և չի վնասում ողնաշարը:

Գինը` 6 000դր
Մանրամասներ` Բիո-Լյուքս


6. ԳՈՒՆԱՎՈՐ ՃՈՃՎՈՂ ԳԼԱՆՆԵՐ
NURI design

Այս գեղեցիկ գունավոր ճոճվող գլանները հաճելի ու օգտակար նվեր կլինեն փոքրիկին:

Խաղը պատրաստված է ջրային հիմքի էկոլոգիապես մաքուր և անվնաս ներկերով, որը երեխային զերծ կպահի թունավորումից: Այս խաղալիքով Ձեր երեխան ո’չ միայն կզվարճանա, այլև կզարգանա երեխայի տրամաբանությունը, հետագայում կսովորի նաև գույները:

Գինը` 10 000դր
Մանրամասներ` NURI design


7. ՄԱՆԿԱԿԱՆ ՍՊԱ – ՆՎԵՐ ՔԱՐՏ
Բեյբի սպա

Եղեք յուրօրինակ և զարմացրեք` նվիրելով նորաբաց կենտրոնի կողմից առաջարկվող մանկական սպա ծառայությունների համար նախատեսված նվեր քարտ:

Փաթեթն իր մեջ ներառում է 5 այց, որոնց ընթացքում 15 րոպե կտրամադրվի երեխայի մկանները տաքացնող վարժությունների և մերսումների, այնուհետև 30 րոպե կլինի ջրային հիդրոմերսում: Ծնողի ցանկության դեպքում ջրային պրոցեդուրային կավելացվի ծովային աղ:

Գինը` 25 000դր
Մանրամասներ` Բեյբի սպա


 

Հուսով ենք այս ցանկը կօգնի Ձեզ ավելի հեշտ կողմնորոշվել :))

Այլ առաջարկների կարող եք ծանոթանալ www.ArmParents.com կայքի “Ընկերություններ” բաժնում 🙂 

 

Leave a Reply