«Չոչի մրցույթ 2019»

Հուլիսի 19-ին «Երազ» այգում տեղի ունեցավ Հայաստանում նախադեպը չունեցող փոքրիկ չոչորդների մեծ մրցույթը, որն անսահման ոգևորությամբ կազմակերպել էր «Հայ ծնողների ակումբ»-ը:

Միջոցառմանը մասնակցում էին 9 ամսականից մինչև 1 տարեկան 3 ամսական 40 երեխա: Մրցում էին 5 տարիքային խմբով` յուրաքանչյուրում 8 չոչորդ: Երեխաներին ուղեկցում էին երկու մեծահասակ, որոնցից մեկը երեխայի հետ չոչուղու սկզբում էր, իսկ մյուսը, վերջնագծում կանգնած, պետք է կանչեր ու գրավեր երեխային նրան հետաքրքրող իրերով։ Հաղթող ճանաչվեցին 4 մետրանոց չոչուղին առաջինը հատած մասնակիցները 🙂

Մեր փոքրիկ չոչորդների մեծ մրցույթն ուներ երկու մրցավար` Վակո Մխիթարյանը և Խաչիկ Խեչումյանը, ովքեր ապահովում էին արդար հաղթանակներ ))

Բոլոր 5 հաղթողները հատուկ նվերներ ստացան «Հայ ծնողների ակումբ»-ի գործընկերների կողմից: Նվերների մասին նախապես չէինք տեղեկացրել, որպեսզի անակնկալը հաջողվեր, իսկ հիմա սիրով կպատմենք այդ մասին 🙂
❤️ KidsClub.am-ի կողմից` 25 000դր-ին համարժեք սերտիֆիկատ` կայքից գնումներ կատարելու համար:
❤️ «Վավա» գեղեցկության սրահերի կողմից` «Խելոք կմնամ» շապիկ, գլխարկ, «Վավաչափ» և մեկանգամյա անվճար այցելության քարտ:
❤️ «ԶարՄան»-ի կողմից` զարգացումը խթանող փափուկ գնդակներ:
Եվ իհարկե «Չոչի մրցույթ 2019»-ը մրցույթում հաղթելու հավաստագրեր «Հայ ծնողների ակումբ»-ի կողմից 🙂

Անակնկալներից մեկն էլ այն էր, որ մրցույթի բոլոր 40 մասնակիցները, անկախ հաղթանակից, ստացան նվերներ 🙂
❤️ Bebe.am-ի կողմից` կոնստրուկտոր Bauer և խանութի կուտակային/զեղչի քարտ:
❤️ Skalka Cakes-ի կողմից` հատուկ այդ տարիքի երեխաների համար թխված թարմ կեքսիկներ` առանց շաքարի:
«Հայ ծնողների ակումբ»-ն էլ բոլորին «Չոչի մրցույթ 2019»-ին մասնակցության հավաստագրեր և «Ես չոչորդ եմ 2019» հուշանվերներ հանձնեց 🙂

Տոնն այդքանով չսահմանափակվեց ))

Մրցույթի մեկնարկից առաջ «Վավա»-ն իր պրոֆեսիոնալ թիմով բոլոր մասնակից չոչորդների մազիկները սիրուն հարդարեց )

Մրցույթի վերջում «Գլոբբինգ»-ը հետաքրքիր խաղարկություն անցկացրեց, որի արդյունքում պատահականության սկզբունքով ընտրված մասնակցին նվիրեցին 50$ արժողությամբ քարտ Carters-ից օնլայն գնումներ կատարելու համար: Իսկ իրենց բարեհամբույր աշխատակիցները միջոցառման ողջ ընթացքում հետաքրքրվողներին խորհրդատվություն տվեցին իրենց օնլայն խանութից գնումներ կատարելու վերաբերյալ 🙂

«Ինդիգո» զարգացման կենտրոնն իր հերթին անակնկալ մատուցեց երկու չոչորդի 🙂 Այդ օրը իր 1 տարին բոլորած Նատալիին և գրեթե հաղթողի հետ միաժամանակ եզրագիծը հատած Նանեին նվիրեց 60 000դր-ին համարժեք սերտիֆիկատներ իրենց ծառայություններից օգտվելու համար 🙂

«ԶարՄան»-ի կողմից նվերներ ստացան մրցույթին ամենաառաջինը ժամանած մասնակիցը (զարգացնող փայտե խաղալիք բուրգ) և դպրոցահասակ երկու հանդիսատես` «Ամենաուրախ ԶարՄան» և «Ամենաուրախ ԶարՄանե» անվանակարգերով (շուկայում նորություն հանդիսացող «Սիրում եմ բնությունը» և «Սիրում եմ աշխարհը» շարքերով տետրերի սերտիֆիկատներ):

Անակնկալ էր պատրաստել նաև IQ կենտրոնը, որը տարածքում IQ խաղահրապարակ էր ստեղծել երեխաների համար: Կենտրոնի կողմից զարգացնող խաղ նվեր ստացավ հանդիսատես երեխաներից մեկը:

Հետաքրքիր անակնկալ էր պատրաստել նաև Skalka Cakes-ը: Մրցույթի ամենափոքրիկ մասնակիցը 20 հոգանոց տորթի պատվերի հնարավորություն ստացավ 🙂

Իսկ մրցույթի ամենաառաջին օնլայն գրանցված մասնակիցը ձեռագործ ծածկոց նվեր ստացավ Օրիգանում ընկերության կողմից 🙂

Միջոցառումն ուղեկցվում էր DJ Vakcina-ի ուրախ երաժշտությամբ և հաղորդավար Մամիկոն Սիմոնյանի ոգևորիչ մեկնաբանություններով:

Անչափ ուրախ ենք, որ այդ օրը մեզ հետ էր նաև Ձմերուկի անձնակազմը, որն իր մուլտհերոսներով, գիտական շոուով և այլ հետաքրքիր անակնկալներով լիարժեք դարձրեց տոնական մթնոլորտը:

Հայ ծնողների ակումբը ուրախ, պայծառ, սիրուն ու ստացված «Չոչի մրցույթ 2019»-ի համար հատուկ շնորհակալություն է հայտնում իր աշխատանքային խմբին և երիտասարդ կամավորներին:

Դե, իհարկե, նման միջոցառումների ավարտից հետո ամենասպասված անակնկալն անմոռանալի լուսանկարների շարքն է 🙂 Շնորհակալ ենք Գևորգ Ավագյանին մեզ աջակցելու և որակյալ լուսանկարներ նկարելու համար, որոնք շուտով առանձին ալբոմով կտեղադրենք ակումբի ֆեյսբուքյան էջին:

Դե’, կհանդիպենք «Չոչի մրցույթ 2020»-ին 🙂 Իսկ մինչ այդ «Հայ ծնողների ակումբ»-ի այլ միջոցառումների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցվել կայքում` http://www.armparents.com/user-register և հետևել մեզ ինստագրամում` @armparents :

Շնորհակալ ենք միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցներին` հատկապես Շանթ հեռուստաընկերությանը գեղեցիկ տեսանյութի համար 🙂

Leave a Reply