7 խաղ, որոնք կզբաղեցնեն փոքրիկին ռեստորանում

Պատկերացրե՛ք երկար սպասված ընտանեկան մի երեկո, ռեստորանի տրամադրող մթնոլորտ, գեղեցիկ լույսեր և համեղ բույրեր, իսկ ինչ-որ մեկն անդադար մլավում է, քանի որ ուտելիքն ուշանում է։

Ինչպես վարվել, որպեսզի ընտանեկան ընթրիքը չհամեմվի փնթփնթոցների կծու և թթու համերով։ Ահա, մի քանի «ռետորանային» խաղեր, որոնք կօգնեն ձեզ զերծ մնալ անհարմար իրավիճակներից։

Քար-թուղթ-մկրատ, կամ այդքան հայտնի չինգաչունգ խաղը երեխային շեղելու և զբաղեցնելու լավագույն տարբերակն է, որտեղ որ պատահի։ Ձեռքերի այս խաղը միգուցե և առաջին հայացքից թվա չափազանց պարզ և անիմաստ, բայց արի ու  տես, որ բավականին ակտիվացնում է փոքրիկի մտածողությունը, ստիպում կանխատեսել «հակառակորդի» հետագա քայլերը։ Եվ, և իհարկե, այն զվարճալի է երկու կողմի համար էլ։  Continue reading

Ինչպես է ինձ հաջողվում քնեցնել իմ փոքրիկին

Նկատե՞լ եք արդյոք, որ բազմանդամ ընտանիքում մեծացող փոքրիկի քունը կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան հակառակ դեպքում։

Եկե՛ք միասին պարզաբանենք, թե ինչու.

Սովորաբար, երբ մոտենում է քնի ժամը ընտանիքի յուրաքնչյուր անդամ իր պարտականությունն է համարում իր լուման ներդնել փոքրիկին ակտիվացնելու հարցում։ Բոլորը վստահ են, որ երեխան կհոգնի և հոգնածությունից էլ հանգիստ քուն կմտնի։ Բայց, արի՛ ու տես, որ տեղի է ունենում ամբողջությամբ հակառակը։ Իրականությունն այլ է։

Տատիկ-պապիկների մոտ, իհարկե, զվարճալի է, բայց մայրիկի հետ հանգիստ է և ապահով։ Եվ հենց այդ ապահովության զգացողությունը պարգևող նրա մեղմիկ ժպիտն է, որը օգնում է փոքրիկին խաղաղ քուն մտնել։ 

Այն, ինչ կատարվում է փոքրիկի արթուն ժամանակ, անդրադառնում է նրա քնի վրա։ Փոքրիկները մեզ պես սիրում են հանգստանալ երեկոյան ժամերին։ Չէ՞ որ մենք ևս չենք սիրում ավելորդ աղմուկն ու անցուդարձը այդ ժամերին։ Կարևոր է, որ փոքրիկը հասկանա, որ մոտենում է քնի ժամը։ Continue reading

Ինչպե՞ս ընտրել խաղալիք. գի՞ն, թե՞ որակ, սա է խնդիրը

Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։

Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների  ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների  անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.

1. Բարձրորակ  նյութերից պատրաստված (միանշանակ)

Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…

  • Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
  • և խոնավություն չի վերցնում։
  • Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
  • Հրակայուն են։
  • Չեն փշոտում։

Continue reading