Մանկական բազմոց

Sofa :)

Երկար ժամանակ մտածում էի փոքրիկիս համար բազմոցանման բան գնելու մասին, սակայն խանութներում առկա տարբերակները կամ իմ սրտով չէին, կամ էլ գնի առումով մի քիչ չարդարացված: Որոշեցի ինքս մի բան պատրաստեմ, ամեն դեպքում, եթե վատը լիներ, գոնե չէի ափսոսի դեն նետել:

Continue reading

Շուշոկ կենտրոն

Սիրելի ծնողներ,

Մենք նոր բացված “ՇՈՒՇՈԿ” մանկական կենտրոնն ենք, որտեղ 3-6 տարեկան երեխաների համար առաջարկում ենք Ժամանցային միջոցառումներ Continue reading

Մահճակալ

Վերջապես փոքրիկներիս ծառայելուց հետո մեր մահճակալներից մեկը պատվով իր դերը կատարելուց հետո սպասում է նոր տեր-տիրականի: Խնդրում եմ, եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան այդ դերը ստանձնել կամ ճանաչում են որևէ մեկի, ով դրա կարիքն ունի, խնդրում եմ արձագանքել, սիրով կնվիրենք: Ասեմ, որ մահճակալը լավ վիճակում է, փայտից է, գնվել է 2.5 տարի առաջ, անհրաժեշտության դեպքում նկարը կտեղադրեմ: Նախապես շնորհակալ եմ:

Չիկկո–ի մանկական սայլակ

Ունենք Չիկկո–ի մանկական սայլակ, միայն իմ տղայի համար ենք օգտագործել, այլևս չի նստում։ Գնել ենք 74,000դրամով, կվաճառենք 45,000դրամով։ Ունի բոլոր դիրքերը, հարմար է նորածին տարիքից սկսած։ Թեթև է ու գաբարիտներով մեծ չէ, հարմար է տան մեջ էլ օգտագործելու համար։

 

Մանկական ճոճանակ

Ունենք մանկական ճոճանակ տանը կամ բակում դնելու, 1–4 տարեկանների համար, խանութի գինը 18,000դրամ է, կվաճառենք 10,000–ով, մանրամասների համար զանգահարեք 091292307 Մարիանա։ Նկարը կարող եմ ուղարկել էլ. հասցեներին

Գրառումներ “Մանկական իրեր” բաժնում

“Մանկական իրեր” բաժինը նախատեսված է մանկական օգտագործված իրերի վաճառքի/փոխանակման և այլ նմանատիպ հայտարարությունների համար:

“Մանկական իրեր” բաժնում գրառումներ անելու համար հարկավոր է նախ գրանցված լինել armparents.com բլոգում:
Ավելացրեք նոր գրառում (Add New Post), այնուհետև աջ կողմի “Categories” բաժնում նշեք “Մանկական իրեր”-ը: Ձեր գրառումը կերևա միաժամանակ “Գրառումներ” և “Մանկական իրեր” բաժնում! 🙂