Այսօր` հունիսի 16-ին, “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց երկրորդ ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂
Ակումբի մեծ ու փոքր անդամները միասին այցելեցին “Էյ Թի Փի” բարեգործական հիմնադրամի տնկարան, որտեղ ծանոթացան հիմնադրամի գործունեության հետ, քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրներ, նկարելու և ինտերակտիվ խաղի մոջոցով հասկացան ջրի, բակտերիաների, որդերի, սնկերի, բզեզների և քարաքոսի կարևոր դերը բնության մեջ, շրջեցին տնկարանով, որտեղ տեսան բազմազան բույսեր, շրջեցին ջերմոցով, որտեղի 50C ջերմաստիճանից հետո արևի 30C-ը շատ հով էր թվում 😀 Էքսկուրսիայի վերջում մեր խմբին համեղ հյուրասիրություն էր սպասվում 🙂
Անչափ շնորհակալ ենք հիմնադրամի տնօրինությանը և անձնակազմին նման հիանալի հյուրընկալության և անմոռանալի մոջոցառման համար: Հաճելի էր տեսնել, որ մեր երկրի բնության բարելավմամբ զբաղվում են մարդիկ, ովքեր իսկապես սիրում են իրենց աշխատանքը 🙂 Պետք է խոստովանենք, որ այսօր մենք էլ` ծնողներս, շատ նոր բան սովորեցինք նրանց շնորհիվ 🙂
Էքսկուրսիայից վերադառնալիս երեխաները “Հայ ծնողների ակումբ”-ի կողմից “Ես սիրում եմ բնությունը” գրությամբ փոքրիկ հուշանվեր ստացան 🙂
* “Հայ ծնողների ակումբ”-ի գործունեությանը կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ:
* Նորություններին կարող եք հետևել ակումբի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/ArmParents
Բոլոր նկարները կարող եք տեսնել այստեղ`
🙂