Ամառային դպրոցներ և ճամբարներ – 2018

Ծնողներ ջան, սիրով ներկայացնում ենք մի շարք կենտրոնների կողմից կազմակերպվող ամառային դպրոցների և ճամբարների մասին տեղեկություն:


IQ and art garden զարգացման կենտրոն

Ամառային դպրոց
Հունիսի 1-ից
Տարիքային խումբ6-14 տարեկան երեխաներ
Վճար` 70 000 դրամ` երկուշաբթիից-ուրբաթ, 40 000 դրամ` շաբաթը 3 օր

Ծրագրի շրջանակներում փորձառու մասնագետների շնորհիվ կզարգանան երեխաների տրամաբանական և վերլուծական-համադրական մտածողությունը, գրագետ խոսք կառուցելու կարողությունը, ինքնուրույն որոնողական ունակությունը:
Այս ամենը կզարգանա տարբեր թեմաների շրջանակներում իրականացվող հետազոտական աշխատանքների, էքսկուրսիաների շնորհիվ:
Դասընթացի շրջանակներում երեխաները ձեռք կբերեն գիտելիքներ ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական առարկաներից (ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն):
Կուսումնասիրեն, կսովորեն հայկական ազգային երգն ու պարը:
«Գնում ենք դեպի մեր արմատները» թեմայի շրջանակներում երեխաները կուսումնասիրեն ազգային երգն ու պարը բնության գրկում՝ ազգային կոթողների մոտ:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Երևակ» կրթահամալիր

Ամառային դպրոց
Հունիսի 1 – 29
Տարիքային խումբ` 1-ից 11-րդ դասարանի աշակերտներ
Վճար` 50 000 դրամ ամսական, + 30 000 դրամ, եթե ծնողը ցանկանում է, որ երեխան շաբաթական 2 օր հաճախի լողի:

Ամառային դպրոց 1-ից 11-րդ դասարանի աշակերտների համար:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Երևակ» կրթահամալիր

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՄԱՌ
«Նվիրիր ժպիտ» ամառային ծրագիր
Հունիսի 1 – 29
Տարիքային խումբ` 7-16 տարեկան երեխաներ
Վճար` 50 000 դրամ ամսական, + 30 000 դրամ, եթե ծնողը ցանկանում է, որ երեխան շաբաթական 2 օր հաճախի լողի:

Ծրագրի շրջանակներում մեր սեփական ձեռքերով պատրաստելու ենք զարդեր, հուշանվերներ, բացիկներ, գունեղ կտավներ, դեկորատիվ արվեստի նմուշներ: Ծրագրի ավարտին մեր ձեռքի աշխատանքները կներկայացնենք ցուցահանդես-վաճառքին, որի ողջ հասույթը կտրամադրվի դրա կարիք ունեցող մանուկներին:
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև
• Բանավոր խոսքի զարգացման դասեր (մայրենի լեզու, օտար լեզուներ)
• Ինտերակտիվ պարապմունքներ
• Հոգեբանական զրույցներ
• Այցելություններ
• Հյուրընկալություններ
• Լող, պար
• Սպորտային խաղեր

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Երանգ» արտ ստուդիո

Հատուկ Ամառային Ծրագիր
Հունիսի 4-ից օգոստոսի 17
Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Ժամը` 1Օ:ՕՕ-15:ՕՕ
Տարիքային խումբ` 5-13 տարեկան երեխաներ
Վճար`
55 000 դրամ ամսական
5 000դր օրական

Ամառային արձակուրդներն առավել հետաքրքիր անցկացնելու նպատակով, «ԵՐԱՆԳ» ստուդիան կազմակերպել է իր ամենամյա Հատուկ Ամառային Ծրագիրը:

Երեխաները կարող են անցկացնել իրենց հանգիստը մեզ հետ՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ:

Մենք կօգնենք նրանց զարգացնել ստեղծագործական հմտությունները` ազատ ու անկաշկանդ մթնոլորտում անմիջականորեն առնչվելով գույների և նյութերի հետ: Երեխաները կծանոթանան տարբեր երկրների մշակույթին, Արվեստի աշխատանքներին ու պատմությանը, կխաղան զարգացնող և ժամանցային խաղեր և բազմաթիվ այլ հետաքրքիր ծրագրեր և անակնկալներ:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Ինդիգո» զարգացման կենտրոն

«90 օր աշխարհի շուրջ»
Հունիսի 4-ից
Տարիքային խումբ` 5-6 տարեկան երեխաներ
Վճար` 70 000 դրամ ամսական

Ամեն շաբաթ երեխաներն «ուղևորվելու են» տարբեր երկրներ, ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթի և սովորությունների հետ: Ուսումնասիրելու են տեղի ֆլորան և ֆաունան, իմանալու են հետաքրքիր փաստեր, խաղալու են դերային խաղեր և կազմակերպելու են տարբեր հետաքրքիր միջոցառումներ: Բացի այս բազմակողմանի զարգացնող ծրագրից, երեխաներն անցնելու են դպրոցի նախապատրաստական արդյունավետ դասընթաց մանկավարժի, հոգեբանի և լոգոպեդի ուղղորդմամբ:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Ամառային դպրոց
Հունիսի 4-ից
Տարիքային խումբ` 6-9, 10-13 տարեկան երեխաներ
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-17:00
Վճար` 70 000 դրամ ամսական 4 000 դրամ օրական

Ամառային դպրոցի նպատակն է առավել հետաքրքիր դարձնել երեխաների առօրյան ամառային արձակուրդների ընթացքում: Ամառային դպրոցի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքրիր և հագեցած անցկացնել իրենց ամառային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ: Նախատեսվում են նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ տարբեր մշակութային կենտրոններ: Արժեքի մեջ ներառված է ճաշը, թեթև քաղցր ընդմիջումներ /միրգ, թխվածքաբլիթներ/ օրվա ընթացքում: Ճանաչողական և ժամանցային էքսկուրսիաների ծախսերը ևս ներառված են նշված արժեքի մեջ:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


ICLT – Անգլերեն լեզվի ուսուցման միջազգային կենտրոն

Հայտերի ընդունումն ավարտված է

ICLT Ամառային ճամբար 2018
Հունիսի 4 – 29
Տարիքային խումբ` 6-15 տարեկան երեխաներ
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-15:30
Վճար` 135 000դր

Արդեն 4-րդ ամառն է ինչ ICLT-ն Cambridge English-ի հետ համատեղ կազմակերպում է ամառային 4-շաբաթյա ճամբար: Այս տարի դասընթացները համալրել են դրամայի և սպորտի հատուկ դասաշարքերով. ամբողջական ծրագիրը ներառում է.
– Ամենօրյա անգլերեն լեզվի դասընթացներ Cambridge English-ի կողմից որակավորված դասախոսների հետ
– Դրամա՝ ավարտական էտյուդային ներկայացումներով
– Սպորտ՝ Երևանի սպորտային ակումբներում
– Ճարտարապետություն, Լեգո Լաբ
– Արվեստ. Ժայռապատկերներից մինչև Կանդինսկի, դասընթացներ ICLT-ում և դրսում, աշխատանք տարբեր նյութերի հետ, կավագործություն
– Այցելություն թանգարաններ, արվեստանոցներ
– Ռոբոտների հետ աշխատանք
– Դասաշարքեր դրսում՝ Սիրահարների այգի, Թումո, և այլն
– Տրամաբանական ու դերային խաղեր
– Գիտափորձեր և ճարտարապետություն փոքր տարիքային խմբերում

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Ինդիգո» զարգացման կենտրոն

Ամառային դպրոց
Հունիսի 4-ից օգոստոսի 31-ը 

Տարիքային խումբ` 6-8, 9-12 տարեկան երեխաներ
Վճար` 70 000 դրամ ամսական

– Արվեստ (թատրոն, նկարչություն, խեցեգործություն և պար);
– Անիմացիա
– Խաղեր (ինտելեկտուալ, սպորտային և բակային);
– Պարապմունքներ (լեզուներ և մաթեմատիկա);
– Ուսուցողական այցեր;
– Հետաքրքիր հյուրեր;
– Համեղ սնունդ;
– Առողջ ապրելակերպ։
Տեղերը սահմանափակ են:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Հայմաթ Ստեղծագործ Կենտրոն

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ոչ աստղաբաշխական արժեքով
Հունիսի 4–ից օգոստոսի 31
09:00-12:00, 09:00-14:00, 09:00-18:00
Տարիքային խումբ` 7-13 տարեկան երեխաներ
Վճար`
14000դր` 09:00-12:00 (ամեն օր),
29000դր` 09:00-14:00 (ամեն օր),
Հնարավոր է 43 000դր` 09:00-18:00 (ամեն օր) 29000+14000 (հավելավճար)

Մենք խոստանում ենք, որ մեզ մոտ Ձեր երեխան չի ձանձրանալու: Նրանք չեն ծանրաբեռնվելու մաթեմատիկայով և հայոց լեզվով, քիմիայով և կենսաբանությամբ. մեր ծրագիրը այլ է:
• Արվեստ
• Նկարչություն
• Կավագործություն
• Մաքրամե, բատիկա
• Հոգեբանի ծառայություն
• Կրեատիվության զարգացում
• Օժտվածության բացահայտում
• Անգլերեն
• Ռուսերեն և այլ հետաքրքիր ոլորտներ:
Մեր թիմը աշխատելու է երեխաների ընդհանուր զարգացման վրա:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Mind Center

Ամառային դպրոց
Հունիսի 4–ից օգոստոսի 31
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-15:00
Տարիքային խումբ` 6-12 տարեկան երեխաներ
Վճար` 80 000 դրամ, հնարավոր են զեղչեր

Ամառային Դպրոց ԼԵԳՈ-ների աշխարհում, զարգացում՝ խաղի և զվարճանքի միջոցով:
• ԼԵԳՈ կոնստրուկտորների կառուցում
• Ռոբոտաշինություն (LEGO BOOST)
• Անգլերեն
• Էթիկա՝ վարվեցողության կանոններ
• Շախմատ
• Տրամաբանական խաղեր
• Այցելություններ թանգարաններ և թատրոններ
• Համեղ և սննդարար ընդմիջում բացօթյա այգում
Ծրագրում ընդգրկված բոլոր առարկաները կանցկացվեն ինտերակտիվ տարբերակով, խաղերի և ներկայացումների միջոցով:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL)

Հայտերի ընդունումն ավարտված է

«Ռոբոտաշինություն» ամառային դպրոց
Հունիսի 18-ից
Տևողություն՝
4 շաբաթ (3դաս շաբաթական, յուրաքանչյուրը 2 ժամ – ընդհանուր 24 ժամ)
Տարիքային խումբ` 14+ տարեկան երեխաներ
Վճար` 18 000 դրամ

Նպատակը՝ ծանոթանալ ժամանակակից մասնագիտություններից մեկի՝ ռոբոտաշինության հիմունքներին, ռոբոտների կիրառության բնագավառներին և տեսակներին: Կառուցել և ծրագրավորել շարժական ռոբոտ, ինչպես նաև լուծել ռոբոտաշինության դասական խնդիրներից մեկը:
Նկարագիրը՝ դասընթացի շրջանակներում կուսուցանվեն այն գործիքների ու սարքերի աշխատանքի սկզբունքները, որոնք անհրաժեշտ են շարժական ռոբոտ պատրաստելու համար:
Դասընթացի մասնակիցները կծանոթանան Arduino հարթակին և նրա ծրագրավորման հրամանների համակարգին, ինչպես նաև կսովորեն մշակել ալգորիթմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նախատեսված առանձին սարքերը՝ շարժիչներն ու տվիչներն աշխատեցնել: Հավաքելով ռոբոտ, կկազմեն ալգորիթմ, որի հիման վրա Arduino-ի համար գրելով համապատասխան ծրագիր, կկառավարեն ռոբոտի աշխատանքը, որն էլ ավտոմատ կերպով կլուծի առաջադրված խնդիրները:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


A+ Skills

A+ Ամառային ճամբար
Հունիսի 18–ից հուլիսի 13
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:30-15:30
Տարիքային խումբ` 2-12 տարեկան երեխաներ
Վճար` 20 000 դրամ` շաբաթական, 64 000դր` ամսական

A + ամառային ճամբարան անգլերեն ուղղվածությամբ է:
Ծրագիրը ներառում է `
• Թեմատիկ անգլերեն
• Հեքիաթների ընթերցում և դերախաղեր
• Երգեր, արվեստներ և արհեստներ
• Սպորտ և խաղեր
• Մաթեմատիկական և տրամաբանական խաղեր
• Էթիկա
• Շրջայցեր
• Ներլսարանային և արտալսարանային գործունեություններ
• Գիտական փորձեր
• Տաղանդների շոուներ
• Էքսկուրսիաներ
Գինը ներառում է ճաշը, մուտքի վճարները և փոխադրումը շրջայցերի համար:


«Մեծ Մանթաշ»

Ամառային դպրոց – ճամբար
Համահայկական հայապահպանական ծրագիր
Հուլիսի 1-ից օգոստոսի 19
Յուրաքանչյուտ հերթափոխը` 10 օր
Տարիքային խումբ` 10-17 տարեկան երեխաներ
Վճար` 100 000դր (10 օրը), ներառում է տեղափոխությունը:

Համահայկական հայապահպանական ծրագրի շրջանակներում՝
– Էկոտուրիզմ
– էկոսնունդ (4 անգամյա)
– Արշավներ և այցելություն պատմամշակութային վայրեր (այդ թվում նաև Գյումրին որպես մշակույթային մայրաքաղաքի բացահայտում)

Ուսումնական ծրագիր՝ գործնական կիրառմամբ՝
– Անգլերեն
– Էթիկայի կանոններ
– Թեյախմություն՝ լեդիներ և ասպետներ
– Արտակարգ իրավիճակներում կողմնորոշում
– Առաջին բուժ․ օգնություն
– Գորգագործություն
– Կավագործություն
– Տիկնիկագործություն
– Գեղանկարչություն
– Կիլիկիան Հայաստանի զարդանախշերի ուսումնասիրություն
– Ֆուրշետ ձևավորում
– Խոհարարական արվեստ Ժամանցային ծրագիր
– Թեմատիկ խաղեր
– Տաղանդ շոու
– Կինոդիտում
– Քննարկումներ ընտրված թեմայով
– Բակային խաղեր
– Երաժշտական երեկոներ
Կարգախոսն է՝ ինքնաճանաչում, ինքնակազմակերպում, իմքնադրսևորում:

Տարածքում անվտանգությունն ապահովված է:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


No automatic alt text available.«Նյուտոնիկ» նախակրթարան

ԲԱՐԵՎ ԱՄԱՌ
Ամառային դպրոց

Հուլիսի 2-ից 
Տարիքային խումբ` 2-6 տարեկան երեխաներ
Վճար`
– 9:00-14:30՝ 3000 դրամ (ներառյալ սնունդ)
– 9:00-17:30՝ 4000 դրամ (ներառյալ սնունդ)
– 9:00-19:00` 4500 դրամ (ներառյալ սնունդ)
Մատուցվում է նաև ազատ գրաֆիկով (ժամավճար) ծառայություն՝ ժամը 1000դր: Տրամադրվում է երթուղային ծառայություն՝ տուն-դպրոց-տուն երթուղով /ամբողջ ամիս հաճախելու դեպքում/։ Երթուղային ծառայության արժեքն է 15 000 դրամ։

ԾՐԱԳՐՈՒՄ՝
ԱՌՈՂՋ մարմին
• Յոգա
• Լիցքաթափող խաղեր
• Սպորտային զվարճալիքներ, սպորտլանդիա
• Ջրով և արևով կոփիչ միջոցառումներ
• Ոտնաթաթերի թերապիա
ԱՌՈՂՋ հոգի
• Արտթերապիա
• Հեքիաթաթերապիա
• Ձեռագործ արվեստ
• Բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, ստվերային թատրոն
• Հոգեմարմնամարզություն (հույզերը զարգացնող խաղեր)
ԱՌՈՂՋ միտք
• Շրջակա միջավայր, թափոնագործություն
• Գիտական հետազոտություններ, ճանաչողական, զվարճալի գիտափորձեր
• Աշխատանք բնության գրկում
• Ինժեներիա
• Երևակայական ճամփորդություն՝ աշխարհով
Այս ամենի հետ հանդերձ՝ ԱՌՈՂՋ սնունդ, ընդարձակ ու ապահով, հարմարավետ բակ, պտղատու այգի։

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Այլ մանկական զարգացման կենտրոնների, լեզուների կենտրոնների և այլ ընկերությունների ու նրանց գործունեության հետ կարող եք ծանոթանալ www.ArmParents.com կայքում:

Իսկ գրանցվելով կայքում որպես ծնող` Ձեզ հետաքրքրող նյութերը ժամանակին կստանաք մեյլով 🙂

Leave a Reply