Եթե երեխայի խոսքը ուշանում է

Եթե երեխան 2տ և ավել է, բայց դեռ չի խոսում, կամ խոսքը ուշանում է տարիքակիցների համեմատ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ դիմեք ձեր տեղամասային բժշկին (գոնե), պահանջեք նյարդաբանի և լոգոպեդի կոնսուլտացիա, եթե չունեն տեղամասում ապա ուղեգրելու իրավունք ունեն։ Թող ասեն նորմալ է, դեռ ժամանակ ունեք ու սպասեք։
Իսկ այն խորհրդատուները, ովքեր ասում են …….


♡ ոչինչ, մինչև 3տ նորմալ ա, կխոսա էլի, ինչի ես շտապում
♡ առավոտ շուտ տարեք եկեղեցու բանալին բերանում ֆռռացրեք
♡մեր հարևանի հորեղբոր տղայի կնոջ քրոջ աղջկա սկեսուրի քրոջ թոռան տղայի հոր կողմից դվայորդնի քրոջ հարսի եղբոր երեխան 4֊ում ա խոսել, բան չկա
♡ուշ խոսող երեխաները ավելի խելացի են, ոչինչ ինչքան ուշ էնքան լավ
♡ կապրիզ ա անում, ձեր ներվերի հետ ա խաղում բանի տեղ մի դրեք, տեսեք ոնց ա խոսում
♡ պա՞հ, ինչ չխոսել, հլը բոյին նայի, հլը տես ինչ “փարթամ” երեխա ա
♡մոմ թափողի մոտ տարեք
♡վախեցել ա երևի, վախը բռնեք
♡շապիկը պատռեք, տարեք եկեղեցու դռան ծառին կապեք
♡մատաղ արեք………

Ու նման լիքը անհեթեթ բաներ ասողներին մի լսեք, քանի որ եթե ձեր բալիկը ունի խոսքային խանգարում, ուշ մասնագիտական միջամտությունը կարող է որոշիչ ու կարևոր լինել։ Իսկ այդ խորհրդատուները հաստատ չեն օգնի Ձեզ այլևս ……
Այն ինչ հնարավոր է անել 2֊3տ, 5֊6տ քիչ հավանական է, երբեմն անհնար (բացարձակ չխոսող երեխայի մասին է խոսքը ) ։
Գոյություն ունի խոսքի զարգացման գերզգայուն շրջան (սենզիտիվ)։ Երբեմն բավարար է լինում մեկ ֊երկու ամիս խթանել խոսքի զարգացումը և վերջ։
Հակառակ դեպքերում խոսքի զարգացման հապաղումը կարմիր թելի պես իր ետևից տանում է հոգեկան զարգացման հապաղման……….
Նյութը վերցվել է Armenian Parents’ Cornerխմբից։
Նյութը գրել է լոգոպեդ Mariam Petrosyanը:

Leave a Reply