Հեռու՛ էկրանից…

Դադարեցրե՛ք հեռախոսով զբաղվել, երբ կերակրում եք փոքրիկին։ Ինչու՞, որովհետև
✍ 0֊1տ երեխայի համար առաջատար գործունեությունը հուզական կապն է մոր հետ, այսինքն հուզական կապի միջոցով է զարգանում երեխան՝ հայացքով կոնտակտ հաստատում, ժպտում, գղգղում, միմիկա օգտագործում տեսնելով ու ընդօրինակելով մայրիկին։ Իսկ կերակրելու ընթացքը իդեալական պահ է հուզական կոնտակտ հաստատելու համար։


✍Երեխայի մանր մոտորիկան զարգացնել կարելի է և պետք է ծնված պահից սկսած։ Կերակրելու ընթացքը օգտագործեք, որպեսզի մերսեք մատիկները, թաթիկը ամբողջությամբ, մատիկները հերթով բացեք, փակեք, բռունցքը տարբեր կողմ պտտեք։ Նաև այդպես կարելի է զարգացնել տակտիլային զգացողությունը (շոշափելիքի զգայարանը)։
✍Պարզապես շոյեք բալիկին՝ գլուխը, ոտիկները, փորիկը։ Չկա աշխարհում կենդանի որևէ էակ, ում հաճելի չլինի շոյելը, իրեն սիրված զգալը։ Այդ ամենը նաև մայրիկին հաճելի կլինի, քանի որ ձագուկը ավելի շուտ կքնի😉։
✍ Վայելեք այդ պահը, քանի որ հետո ջերմությամբ ու կարոտով եք հիշելու, երանի տալու։ Ժամանակը վազում է շա՜տ արագ։
✍ Փորձեք մի օր բոլոր կերակրումները առանց հեռախոսի, տեսեք ինչ հաճելի է ամբողջ օրն անցնում։ Մայրիկը նույնպես կարիք ունի ջերմության, որը կարող է ապահովել բալիկին շոյելով, գուրգուրելով։ Համեմատեք այլ օրերի հետ, երբ կերակրումների ընթացքում զբաղվում էիք հեռախոսով։
ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՄ, դուք կզգաք թե ինչ է նշանակում կախվածությունը և ինչ դժվար է հետ պահել ձեզ այդ 《աղբից》😁😁😁։ Հեռախոսը մտածված թողեք կողքի սենյակում, այլապես մի քանի րոպե անց այն ձեր ձեռքում կլինի 😉։
Հ Գ Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ամբողջ օրը վազքի մեջ, գերհոգնած վիճակ, լարված օր, մի քիչ ժամանց կերակրելու ընթացքում ֆբ այցելելով։ ԲԱՅՑ թողեք այդ ժամանցը տնային գործերի հաշվին, թող մի տեղ էլ փոշի մնա😉, կամ լվացքը վաղը կանեք, թույլ տվեք այդ ժամանցը ձեզ, բայց ոչ երեխային կերակրելու ընթացքում, ՈՉ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԻՆ։ Դուք պետք է ամբողջությամբ բալիկինը լինեք կերակրելու ընթացքում։
Նյութը վերցված է Armenian Parents’ Corner խմբից, որը գրել է լոգոպեդ Mariam Petrosyan:

Leave a Reply