ԻՄ ՏՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Երկար եմ գրելու, քանի որ իմ համար շատ կարևոր ու թանկագին թեմայի մասին եմ գրում։ Սովորաբար չեմ սիրում իմ խիստ ներքին թեմաների շուրջ խոսել, սակայն այս դեպքում կարծում եմ արժի կիսվել իմ փորձով, ոչ նրա համար, որ ցույց տամ, որ ես օրիգինալ եմ կամ դեմ եմ բժշկության ավանդական մեթոդներին, առավել ևս սա կոչ չի և ոչ էլ ուղղեցույց, ոչ էլ խրախուսման սպասում կամ հակառակը իմ արարքի քննադատություն։ Բնավ դրա կարիքը չունեմ և վստահ եմ իմ արարքի ճշմարիտության ու պատասխանատվության գիտակցման վրա։ Ընդամենը զգացել եմ անկեղծ հետաքրքրություն ընկերների և մտերիմների շրջանում իմ տնային ծնունդի նկատմամբ և խոսք տվեցի, որ հոդված կգրեմ, ինչը ուշացած անում եմ։ Ում հետաքրքիր է թող նա կարդա։
Իմ 3րդ հղիությունն էր։ Սկզբում ամեն ինչ գնում էր հանգիստ, դեռ ծնունդը հեռու էր, ես էլ ավելի շատ կենտրոնացած էի իմ դասերով Բժշկական Համալսարանում, որտեղ ես վերապատրաստվում եմ կենսաքիմիկից բժիշկ, զուգահեռ նաև ավարտեցի դասական հոմեոպատիայի 2,5 տարվա կուրսը։ Սակայն երբ արդեն հղիության 5 ամսեկանում էի սկսեցի լրջորեն մտածել ծնունդի մասին, ու ինչքան մտածում էի այնքան ավելի շատ էր ինձ համակում դառնությունը։ Continue reading