Տարեդարձի մտքեր :)

dinoՎերջերս շատերն են հարցնում, թե ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տանը, մանկապարտեզում, դպրոցում և այլ վայրերում: Ուզում եմ տարբերակներ առաջարկել 🙂

Ահա մի քանի օրինակ, թե ինչպես ենք 2 տարի առաջ նշել տղայիս 8-ամյալը:

Նախ, ինչպես միշտ, ծննդյան օրվա թեման ընտրել էի նախօրոք: Իսկ տունը սկսեցի զարդարել նախորդ օրը գիշերը, երբ երեխաներն արդեն քնած էին: Continue reading

Ободок-ների կախիչ

Աղջկաս հետ միասին վերջերս ենք կարել ու մտածեցի շատերին միտքը դուր կգա 🙂
Գեղեցիկ է, հարմար է, բայց մեր 30-ից ավել ободок-ների համար հարմար չի 😀 Դե կամ էլ շա~տ երկարն էր պետք պատրաստել 🙂

Continue reading

Ատամհատիկ – մասնագիտություններ

tortikԱտամնահատիկի պատրաստվող հազարավոր մապաների խնդրանքով Սուսաննան այ այսպիսի նյութ է պատրաստել:
Սուսաննա ջան, շա~տ ապրես, շա~տ շնորհակալ ենք 🙂

 

Մասնագիտություններ

Continue reading

“Դդումի օր” մրցույթ-միջոցառում

Հարգելի ծնողներ,

dՍիրով տեղեկացնում ենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում է Ձեզ մասնակցելու <<Դդումի օր>> մրցույթ-միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 14:00 Երևանի կենդանաբանական այգում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ մրգեր, բանջարեղեն և տեղում պատրաստել հետաքրքիր ձևավորմամբ «տոնական ուտեստ» Ձեր նախընտրած կենդանու համար:

Continue reading

Օգտակար ծրագիր ծնողների համար :)

Հարգելի ծանոթ ու անծանոթ ծնողներ

«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 46 000-ից ավել անդամ ունեցող “Armenian Parents Corner” ֆեյսբուքյան խմբի հիման վրա:

Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում ֆեյսբուքյան խմբի ծնողների կողմից քննարկված թեմաները, հետաքրքրությունները, մտահոգություններն ու առաջարկները` որոշվեց ստեղծել այս կայքը, որը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կօգնի ճիշտ կողմնորոշվել և կխնայի ծնողների ժամանակը:

Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ`
– Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան մեր համայնքում:
– Ո՞րտեղ կարելի է նշել երեխայի տարեդարձը:
– Ո՞ր հայկական օնլայն կայքից կարելի է առաքումով խաղալիքներ պատվիրել:
– Ո՞ր լեզվի կենտրոնում երեխաս կարող է սովորել իտալերեն:
– Ո՞ր սպորտային մարզասրահն ունի կենտրոնացված ջեռուցում:
– Ո՞ր մասնկապարտեզն ունի օնլայն տեսահսկում
և այլն:

Այս կայքը կհամախմբի մանկական ոլորտի ընկերություններին, կներկայացնի նրանց ծառայությունները, գները, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար` կարևոր հարմարությունները:

Ակումբին անվճար գրանցվելով որպես ծնող` հնարավորություն կունենաք.

  • Խնայել ժամանակ:
  • Ստանալ տեղեկատվություն երեխաներին վերաբերող ապրանքներ և ծառայություններ մատուցող ընկերությունների և հաստատությունների մասին:
  • Փնտրել ընկերություն` համապատասխան հենց Ձեր երեխայի տարիքի, հետաքրքրության, քաղաքի, նախընտրելի համայնքի և այլն:
  • Համեմատել ընկերություններն ըստ ոլորտի համար առաջնային կարևոր կետերի:
  • Մասնակցել ակումբի կազմակերպած միջոցառումներին:
  • Օգտվել ակումբի անդամների համար նախատեսված զեղչերից, ակցիաներից և այլ հատուկ առաջարկներից:
  • Հանդես գալ սեփական մտքերով և առաջարկներով 🙂

*Գրանցվելիս տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք:

www.ArmParents.com

Continue reading

Պատրաստվում ենք դպրոց գնալ :)

dprocՆախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն ծնողներին, ում բալիկներն այս սեպտեմբերին գնալու են առաջին դասարան 🙂 Ես արդեն համոզվել եմ, որ առաջին սեպտեմբերի 1-ը ծնողների տոնն է: Ցանկանում եմ, որ միշտ այդպես հպարտ ու ուրախ լինեք ձեր երեխաներով: Բոլորիդ մաղթում եմ լավ դասղեկներ ու լավ համադասարանցիներ 🙂

Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք վերջերս ինձ հաճախ են տալիս առաջին անգամ դպրոցին պատրաստվող ծնողները:  Continue reading

Սիրե՛ք ձեր բալիկներին

Երեկ շատ տարօրինակ իրավիճակում հայտնվեցի…

Երաժշտական դպրոցում մի 8 տարեկան աղջկա մայրիկն ասաց, որ դպրոցի ժողովից է գալիս ու ուրախ է: Հարցրեցի “Ինչ լավ է, երևի գովել են, հա՞ :)”: Երեխան լսեց, մոտեցավ ու հարցրեց ինչ են ասել, մայրն էլ կոպիտ պատասխանեց “Հեչ, դա քեզ չի վերաբերվում!”: Continue reading

Թղթե ափսե մեր ձեռքերով :)

թղթիկներՀավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Continue reading

Շնորհավոր բոլորիս նոր տարին :) 2013!!!

2013Իմ շատ սիրելի մամաներ ու պապաներ 🙂 Ուզում եմ շնորհավորել բոլորիդ նոր տարին 🙂 Ցանկանում եմ, որ նոր տարում մեր բալիկներն ավելի քիչ ու թեթև հիվանդանան (քանի որ ընդհանրապես չհիվանդանալն այդքան էլ նորմալ չի), որ մեզ անդադար երջանկացնեն իրենց նորանոր հաջողություններով ու ժպիտներով, որ առանց մեզ հունից շատ հանելու անեն իրենց մանկական չարաճճիություններն ու մենք իրենցից թաքուն ուրախանանք դրանցից 🙂
Ուզում եմ բոլոր բալիկները մեծանան համերաշխ ու լիարժեք ընտանիքում!!!
Շնորհավոր բոլորիս նոր տարին! 🙂

 

Հետաքրքիր լուծում մի քիչ խիստ մամաների ու մի քիչ թիթիզ բալիկների համար :)

Եթե դուք էլ չեք սիրում ու չեք թույլատրում ձեր փոքրիկ թիթիզիկներին ներկել իրենց եղունգները, ուրեմն մեր փոքրիկ “հայտնագործությունը” հավանաբար ձեզ էլ կհետաքրքրի 🙂

Continue reading