Պատկերացրե՛ք երկար սպասված ընտանեկան մի երեկո, ռեստորանի տրամադրող մթնոլորտ, գեղեցիկ լույսեր և համեղ բույրեր, իսկ ինչ-որ մեկն անդադար մլավում է, քանի որ ուտելիքն ուշանում է։
Ինչպես վարվել, որպեսզի ընտանեկան ընթրիքը չհամեմվի փնթփնթոցների կծու և թթու համերով։ Ահա, մի քանի «ռետորանային» խաղեր, որոնք կօգնեն ձեզ զերծ մնալ անհարմար իրավիճակներից։
Քար-թուղթ-մկրատ, կամ այդքան հայտնի չինգաչունգ խաղը երեխային շեղելու և զբաղեցնելու լավագույն տարբերակն է, որտեղ որ պատահի։ Ձեռքերի այս խաղը միգուցե և առաջին հայացքից թվա չափազանց պարզ և անիմաստ, բայց արի ու տես, որ բավականին ակտիվացնում է փոքրիկի մտածողությունը, ստիպում կանխատեսել «հակառակորդի» հետագա քայլերը։ Եվ, և իհարկե, այն զվարճալի է երկու կողմի համար էլ։ Continue reading