Ինչպես ճիշտ «վախեցնել» երեխային

վախՀազվադեպ ծնողներ չեն վախեցնում իրենց երեխային բժշկի ծակոցով, երեխաներ հավաքող պապիկով, հարևանով, կենդանիներով և այլնովч իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կհիշի նմանատիպ դեպք իր մանկությունից:  Եվ եթե լինենք անկեղծ` վախեցնելու այդ մեթոդները աշխատում են։ Այո, տվյալ պահի համար դրանք աշխատում են և օգնում ծնողին հասնելու իր նպատակին։ Այլ հարց է, որ դա աշխատում է կարճ ժամանակով և վտանգավոր է երեխայի հոգեկան աշխարհի համար։ Երեխային ինչ-որ բանով կամ մեկով վախեցնելը հասկացնել է տալիս փոքրիկին, որ իր ծնողը գլխավորը չէ, որ նա չի կարող պաշտպանել իր փոքրիկին ուրիշից տվյալ պարագայում, եթե նա չանի այս կամ այն։ Երեխան այդ պահին ուժեղ տագնապ է զգում, քանի որ մինչ այդ պահը նրա ծնողները էին ամենաուժեղ մարդիկ, որ կարող էին ամեն ինչ։ Իսկ հիմա հայտնվում է մեկը, որ կարող է ավելին և ծնողները չեն կարող իրեն պաշտպանել։ Երեխան վախի մեջ է։ Բացի այն, որ նա կորցրեց ծնողների հեղինակությունը, որ արդեն շատ ցավալի է, նրա մոտ առաջանում է վախի ուժգին զգացում։ Continue reading