Չորս տարի առաջ, երբ աղջիկս լույս աշխարհ եկավ այդ ծննդատանը, ինքս
ինձ խոստացա, որ այլևս երբեք ոտքս այնտեղ չեմ դնի: Չեմ ուզում հիշել այդ ահավոր օրերը: Միայն կարող եմ ասել, որ Աստծուն անչափ շնորհակալ եմ, որ երկուսս էլ ողջ ենք և առողջ:
Վիրահատությունից մեկ շաբաթ անց կարողանում էի վերջապես նստել: Իսկ ևս մեկ շաբաթ անց՝ քիչ-քիչ սկսեցի կռանալ ու ինձ մարդ զգալ: Մեկ ամիս հետո միայն կարողանում էի աղջկաս գրկել: Այդ րոպեներին միշտ մտածում էի, ինչու՞ ոչ ոք չէր պատմում իրենց բալիկներին, թե որքան դժվար է նրանց ունենալ և մեծացնել: Սկսեցի իրականում գնահատել այն ամենը, ինչ ինձ համար արել էր մայրս… Continue reading