Թե ինչքան կարևոր է երեխային ժամանակին «ճիշտ» կոշիկ հագցնելը, ես դա զգացել եմ իմ սեփական փորձից: Երբ լրացավ բալիկիս յոթ ամսականը, նա սկսեց քայլեր գցել, բայց կրունկը գետնին չէր դնում, ոտքի մատիկների վրա էր քայլում, ինչը ինձ շատ անհանգստացրեց: Մտածեցի մի փոքր էլ սպասեմ, եթե չուղղվի կդիմեմ բժշկի: Այդ ընթացքում մենք աղջկաս համար քայլասայլակ( ходунок) գնեցինք, մոտ երկու շաբաթ հետո զգացի , որ աղջիկս ավելի շատ է սկսել բարձրանալ մատիկների վրա ու միանգամից բժշկի գնացինք: Պարզվեց աղջիկս ոտքերի մկանային լարվածություն ունի( тонус) , որի զարգացմանը նպաստել է նաև քայլասայլակը: Բժշկի խորհրդով միանգամից գնացինք օրթոպեդիկ կոշիկ առնելու, մոտ մեկ ամիս, ես բալիկիս քայլեցնում էի միայն կոշիկներով, քայլասայլակով վազվազում էր կրկին միայն կոշիկներով: Ընդամենը մեկ ամիս հետո ճուտիկս ոտքի թաթը ամբողջությամբ գետնին էր դնում և մենք հաղթահարեցինք այդ խնդիրը: Մամաներ ջան, եթե ձեր բալիկը արդեն քայլեր է գցում, իմ կարծիքով ավելի նպատակահարմար է ամուր, պինդ տակով կոշիկներ հագցնելը և բոբիկ ոտքերով էլ քայլասայլակ չնստեցնելը: Ես դեռ ունեմ մեկ բալիկ և փորձս այնքան էլ շատ չէ, բայց փորձեցի կիսել այն ձեզ հետ, եթե կան ուրիշ պատմություններ այս թեմայի վերաբերյալ, ապա հաճույքով կլսեմ ու կքննարկեմ այն ձեզ հետ: Սպասելու եմ ….
Երբ է պետք կոշիկ հագցնել
8