Ահա և կայացավ “Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան: Մեր գրառմանն արձագանքած առաջին 15 մայրիկները դեկտեմբերի 15-ին հանարավորություն ստացան անվճար մասնակցելու ամանորյա ֆոտոսեսիայի: Մեզ այս հարցում օգնեց և աջակցեց Լեմուռ ֆոտոստուդիան: Երեխաների հետ աշխատելը բավականին դժվար աշխատանք է, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարող Աննային 🙂
Continue reading
Tag Archives: միջոցառում
“Դդումի օր” մրցույթ-միջոցառում
Հարգելի ծնողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում է Ձեզ մասնակցելու <<Դդումի օր>> մրցույթ-միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 14:00 Երևանի կենդանաբանական այգում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ մրգեր, բանջարեղեն և տեղում պատրաստել հետաքրքիր ձևավորմամբ «տոնական ուտեստ» Ձեր նախընտրած կենդանու համար:
Մեր գազանանոցի մասին
Բարև ձեզ, սիրելի մամաներ ու պապաներ 🙂
Այսօր երեխաներիս տարել էի գազանանոց: Շատերդ կմտածեք, որ երևի վաղուց չէինք գնացել ու դրա համար եմ սա համարում գրելու արժանի թեմա, բայց չէ, իրականում հակառակն է, այսօրվա մեր այցը գազանանոց այս ամսվա մեջ արդեն երրորդ անգամն էր 🙂 Իսկ այ հենց առիթի/պատճառի մասին էլ ուզում եմ պատմել: Մենք մայիսից մասնակցում ենք Երևանի գազանանոցի խնամակալների ծրագրին և տղաս խնամակալում է մի ուղտայծի` լամայի: Ծրագիրը նորություն է ու փրկություն այն ծնողների համար, ում երեխաներն ուզում են կենդանի պահել, իսկ իրենք ինչ-ինչ պատճառներով չեն կարող, կամ չեն ուզում: Ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրել գազանանոցում ապրող որևե կենդանու և որոշակի գումար վճարելով (որն, ի դեպ, թանկ չէ նման բանի համար) դառնալ նրա խնամակալը 1 տարի ժամկետով: Այս ժամանակահատվածում հնարավորություն եք ունենում ժամանակ առ ժամանակ այցելել “ձեր” կենդանուն, շփվել նրա հետ, կերակրել նրան և այլն… Տղայիս համար կենդանի ունենալն ամենամեծ երազանքն էր և իր ծննդյան օրն այսպիսի նվեր անելը` ամենաճիշտ որոշումը! Ինչպես ասում են` “աշխարհն իրենն էր” 🙂
Կերակրելու համար կենդանուն կարելի է այցելել ամիսը մեկ անգամ, բայց, քանի որ գազանանոցը վերջերս հաճախ է հետաքրքիր միջոցարումներ կազմակերպում (որոնց մասին էլ կգրեմ վերջում), առիթներ լինում են “արտահերթ” գնալու գազանանոց ու առիթից օգտվելով` հեռվից բարևելու մեր լամային 🙂 Այսօր էլի մեր “գազանանոցային” օրերից էր ու ոգևորությունս ստիպեց գրել այս “պոստն” ու ձեզ էլ պատմել այս ծրագրի մասին: Միգուցե դուք էլ ունեք իմ տղայի նման կենդանի սիրող երեխա ու միգուցե այս “պոստի” արդյունքում մի երեխա ևս իրեն երջանիկ զգա մի օր 🙂
Խնամակալների ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հենց գազանանոցի կայքում` www.yerevanzoo.am
Երևի թե իմ փոխարեն ով էլ լիներ, չէր դիմանա չդնել այստեղ այս նկարը 🙂
Բացի այս ծրագրից, գազանանոցն ունի նաև այլ հետաքրքիր նոր բաներ 🙂 Ամեն ուրբաթ այնտեղ լինում է կենդանիների վերաբերյալ դոկումենտալ ֆիլմերի բացօթյա ցուցադրում: Մենք մի ուրբաթ գնացինք: Անկեղծ ասած` կարծում էի, թե տղայիս համար ձանձրալի կլինի, բայց զարմանալիորեն մինչև վերջ նայեց ու դեռ հետո էլ երկար քննարկում էր 🙂 Բայց այ աղջիկս հաստատ չէր նայի… համենայնդեպս այդպես եմ կարծում…
Բացի այս ամենից, այսօր այնտեղ մի վանդակի վրա հետաքրքիր հայտարարություն տեսա` “Երևանի կենդանաբանական այգին հրավիրում է ականատեսը դառնալու և մասնակցելու Սև անգղների կերակրմանը: Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 17:30-18:00”: Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է այդ կերակրման պրոցեսն իրենից ներկայացնում, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ հաջորդ ուրբաթ կիմանամ 😉 լոլ
Եվ այս ամենի վերջում ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ օգոստոսի 28-ին գազանանոցը հրավիրում է իր այգում նշելու ՊԱՂՊԱՂԱԿի օրը! 🙂 Միջոցառման մասին մանրամասներ չգիտեմ, բայց հուսով եմ, որ շուտով կտրամադրեն!
Կարծես թե ոչինչ չմոռացա… 🙂