Պատվաստումներ


Սիրելի ծնողներ մի փոքրիկ նյութ եմ պատրաստել
պատվաստումների մասին, որոշեցի կիսվել ձեր հետ։ Նյութում առկա մտքերը իմը չեն, վերցված են ameli.fr (ֆրանսիական առողջապահության ապահովագրման պաշտոնական կայքից) եվ http://www.who.int/fr/ (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայք), ես ուղղակի դրանք թարգմանել եմ հայերեն։ 

Patvastum Continue reading

Պատվաստումներ

Մամաներ ջան, որոշել էի մեկ այլ թեմայի մասին խոսել, բայց երեկ ֆեյսբուք սոցիալական կայքում պատվաստումների մասին լայնածավալ քննարկումներից հետո որոշեցի քննարկումը տեղափոխել այստեղ: Նախ մի փոքրիկ տեղեկատվություն պատվաստումների մասին ( չեմ նշելու ոչ հիվանդանոցի, ոչ բժշկի, ոչ էլ պատվաստանյութ արտադրող ֆիրմայի անուն):
Երկու դար առաջ պատվաստումների հիմքը դրեց Զեները` բնակչությանը բնական ծաղկից փրկելու համար։ Պատվաստումը ինֆեկցիոն հիվանդությունների դեմ սպեցիֆիկ պատվաստանյութերի ներմուծման միջոցով ակտիվ իմունիտետի ստեղծելն է։ Երեխաների շրջանում կանխարգելիչ պատվաստումները համաճարակների դեմ պայքարի հիմնական միջոցներն են։
Continue reading