Օգտակար ծրագիր ծնողների համար :)

Հարգելի ծանոթ ու անծանոթ ծնողներ

«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 46 000-ից ավել անդամ ունեցող “Armenian Parents Corner” ֆեյսբուքյան խմբի հիման վրա:

Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում ֆեյսբուքյան խմբի ծնողների կողմից քննարկված թեմաները, հետաքրքրությունները, մտահոգություններն ու առաջարկները` որոշվեց ստեղծել այս կայքը, որը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կօգնի ճիշտ կողմնորոշվել և կխնայի ծնողների ժամանակը:

Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ`
– Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան մեր համայնքում:
– Ո՞րտեղ կարելի է նշել երեխայի տարեդարձը:
– Ո՞ր հայկական օնլայն կայքից կարելի է առաքումով խաղալիքներ պատվիրել:
– Ո՞ր լեզվի կենտրոնում երեխաս կարող է սովորել իտալերեն:
– Ո՞ր սպորտային մարզասրահն ունի կենտրոնացված ջեռուցում:
– Ո՞ր մասնկապարտեզն ունի օնլայն տեսահսկում
և այլն:

Այս կայքը կհամախմբի մանկական ոլորտի ընկերություններին, կներկայացնի նրանց ծառայությունները, գները, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար` կարևոր հարմարությունները:

Ակումբին անվճար գրանցվելով որպես ծնող` հնարավորություն կունենաք.

  • Խնայել ժամանակ:
  • Ստանալ տեղեկատվություն երեխաներին վերաբերող ապրանքներ և ծառայություններ մատուցող ընկերությունների և հաստատությունների մասին:
  • Փնտրել ընկերություն` համապատասխան հենց Ձեր երեխայի տարիքի, հետաքրքրության, քաղաքի, նախընտրելի համայնքի և այլն:
  • Համեմատել ընկերություններն ըստ ոլորտի համար առաջնային կարևոր կետերի:
  • Մասնակցել ակումբի կազմակերպած միջոցառումներին:
  • Օգտվել ակումբի անդամների համար նախատեսված զեղչերից, ակցիաներից և այլ հատուկ առաջարկներից:
  • Հանդես գալ սեփական մտքերով և առաջարկներով 🙂

*Գրանցվելիս տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք:

www.ArmParents.com

Continue reading

Մեր առաջին հանդիպումը (Մաս երկրորդ)

Մեր խմբի անդամների առաջին հանդիպման մասին արդեն գրել եմ 🙂
Մարին էլ այսօր նոր նկարներ փոխանցեց ինձ, որոնք ուրախությամբ ցուցադրում եմ (իր թույլտվությամբ) 🙂

Continue reading

Մեր առաջին հանդիպումը (Մաս առաջին)

Վերջապես տեղի ունեցավ մեր խմբի անդամների առաջին հանդիպումը! ՈՒՌԱ! 🙂
Շատ ափսոս, որ երկարատև պայմանավորվածություններից հետո քիչ մարդ եկավ, բայց դե պատճառները հարգելի էին… մեկի բալիկը “թարս” պահի էր քնել, մյուսի բալիկները հիվանդացել էին, մյուսը “չեր հասցրել” վիզայի ու ինքնաթիռի տոմսերի հարցը լուծել գալու ու մեզ հասնելու համար 😉
Ինչևէ…
Հանդիպեցինք երեկ` սեպտեմբերի 4ին, Երևանի կենդանաբանական այգում, ուր նշվում էր Պաղպաղակի օրը …

Մինչ Մանեն ու Մարկը թարս-թարս միմյանց նայելով ծանոթանում էին, Մարին (Мари Оганесян) ճշտում էր, թե ում պետք է սպասենք 🙂

Այն ընթացքում, երբ ես ու Սեդան (Seda Mikayelyan) զրուցում էինք, Continue reading