Խորհուրդներ վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ

Մինչև 6 ամսական տարիքի երեխաներ

Մի տվեք ցանկացած այլ հեղուկ կամ սնունդ. բացառապես մայրական կաթով կերակրումը նշանակում է, որ երեխան ստանում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ հավելյալ սնունդ, ջուր կամ այլ հեղուկներ: Ռախիդի կանխարգելման  նպատակով կյանքի առաջին օրերից սկսած երեխային տվեք վիտամին Դ-ի լուծույթ, ցանկալի է ջրային, օրական 400-500 միջազգային միավոր, մինչև 1 տարեկանը, առանց սեզոնային ընդմիջման (ես դրանք փոխարինեցի օրական մոտ 30 րոպե տևողությամբ արևային լոգանքներով): Կերակրեք երեխային կրծքով այնքան հաճախ, որքան նա ցանկանում է, գիշեր թե ցերեկ, ութ անգամից ոչ պակաս:
Continue reading

Ինքնուրույն ուտելը

Ծնողներ ջան, բալիկս շուտով 1 տարեկան կդառնա, ու ինձ թվում է, որ ժամանակն է ինքնուրույն ճաշիկներ ուտելը: Կկիսվեք ձեր փորձով? ով ոնց է հասել դրան, երբ? արդեն մենակով բաժակից խմում է, շշից խմում է, բայց չեմ պատկերացնում ոնց է ինքնուրույն ուտելու 🙁

Երեխայի սնունդը

Բոլորս էլ գիտենք, որ կյանքի առաջին 6 ամիսներին երեխայի համար ամենաօգտակարը կրծքով կերակրելն է: Բայց շատ դեպքեր են պատահում, որոնց պատճառով չենք կարող կերակրել կրծքով, ուստի դիմում ենք այլ արհեստական կերերի: Ո՞րն են դրանց լավ ու վատ ազդեցությունները:

Ծամել չի ցանկանում

Իմ 1 տարեկան որդին չի ուզում ծամել, կտորներով ուտելիքից որձկում է, կամ ուղակի լեզվով հանում դուրս: Հացը ցանկության դեպքում ինքնուրույն կծում ու ուտում է, իսկ ճաշիկը` ոչ: Նույնիսկ գնում եմ պատրաստի ճաշիկներից, որոնք մանր կտորներ պարունակում են իրենց մեջ և հենց նախատեսված է ծամել սովորեցնելու, բայց մեծ տհաճությամբ ա ուտու, եթե ուտում է: