Երեխաների գտնվելու վայրը հետևեք Ձեր սմարթֆոնից կամ ի՞նչ են խելացի Ժամացույցները

Ժամանակակից երեխաները չափազանց ինքնուրույն են․ նրանք երբեմն մենակ են հաճախում դպրոց կամ ընկերների հետ գնում զբոսնելու։ Այս պարագայում մեծանում է ծնողների անհանգստությունը և անհրաժեշտություն առաջացնում ցանկացած պահի իմանալ իրենց երեխայի գտնվելու վայրը կամ հետևել տեղաշարժին։ Հեռախոսներն, իհարկե, մասնակիորեն լուծում են այդպիսի խնդիրներ, սակայն դրանք նաև շեղում են երեխաների ուշադրությունն ուսումնական պրոցեսից, ինչպես նաև մեծ է ռիսկը երեխաների կողմից հեռախոսը վնասելու կամ կորցնելու։

Այս և այլ խնդիրներից խուսափելու համար վերջին տարիներին լայն ամբողջ աշխարհում լայն տարածում են գտել մանկական խելացի ժամացույցները։ Ունենալով ներկառուցված GPS համակարգ` ժամացույցները օգնում են ծնողներին հետևել իրենց երեխայի դիրքին, տեղաշարժին ու հետագծին, ինչպես նաև կատարել զանգեր՝ այլևս չանհանգստանալով երեխայի  համար: Խելացի ժամացույցների օգնությամբ ծնողները հնարավորություն ունեն սահմանել թույլատրելի տարածքներ՝ դպրոց, բակ և այլն, որոնցից դուրս գալու դեպքում ծնողները ստանում են հատուկ ազդանշան:

Մեր օրերում հաճախ են նաև երեխաների կորելու և առևանգման դեպքերը, սակայն խելացի ժամացույցների SOS կոճակի շնորհիվ երեխան կարող է կապ հաստատել ծնողների հետ՝ մեկ հպումով զանգ կատարելով։ Continue reading