About Starik

Ես իդեալական չեմ եվ թող առաջինը քար գցի ամենաիդեալականը...

Պլաստիլինի բաղադրատոմս

Մի հոդված կարդացի երեխաների վաղ զարգացման մասին  ու հասկացա, որ դրանով բավարար չափով չեմ զբաղվում, իսկ պլաստիլինով ծեփելը շատ կարեվոր է փոքր տարիքից (մենք 22 ամսեկան ենք, գրեթե 2 տարեկան), ինչպես եվ թաթիկներով (մատերով) նկարելը, նաեվ` մեծ մատիտներով նկարելը…. դրանք զարգացնում են մանր մոտորիկան, երեխայի երեվակայությունը եվ այլն… բացի այդ շուտով օրերը ցրտելու են, եվ այլեվս դուրս փախնելու մեթոդը միշտ չի փրկի, պետք է շաբաթ-կիրակի օրերին երեխային զբաղեցնել: ՈՒրեմն պետք է մի բան անել… վաճառվող պլաստիլիններին չեմ վստահում, համ էլ թանկ է ստացվում, չէ որ պարբերաբար պետք է նորը գնել, հնի գույները խառնվում են… Որոնեցի գուգլում ու գտա տանը պլաստիլին սարքելու մի բաղադրատոմս, փորձեցի եվ ստացվեց 🙂 ահա եվ այն…

1 բաժակ ալյուր, 1/2 բաժակ աղ, 1 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ ձեթ, 2 թեյի գդալ կրեմ տարտար Cream of tartar (սպիտակ փոշի է, որ օգտագործվում է թխելու փոշի (baking powder, разрыхлитель) սարքելու համա սոդայի հետ միասին, ինչպես նաեվ օգտագործվում է բեզեն, հարած սերուցքը ամրացնելու համար, քիմիական անունն է Калий битартрат: Այս բաղադրատոմսում այն առաձգականությունը ուժեղացնող դեր է կատարում, բայց այն առաջնային չէ, առանց դրա էլ պլաստիլինը կստացվի), սննդային գունավորիչներ (եթե ունեք նյարդեր, ժամանակ եվ համբերություն, ապա կարող եք լրիվ բնական գույներ ստանալ բազուկից, գազարից, կանաչուց եվ այլն, երեվակայության հարց է: Դրանք այնքան վառ չեն գունավորի, որքան վաճառվող գունավորիչները, բայց իրենց գործը կանեն!!!) Բոլորը բացի գույներից խառնում եք իրար (խմորեղեն թխողները կիմանան, որ ավելի հեշտ է նախ խառնել չոր բաղադրիչները, ապա ձեթն ու քիչ-քիչ ջուրը, որ գնդիկներ չառաջանան, այս ամենյ մինչ կրակին դնելը) եվ անընդհատ խառնելով եփում մինչեվ պնդանա եվ գնդիկ ստացվի: Անմիջապես բաժանում եք մասերի, ավելացնում գունավորիչները, լավ խառնում (տրորում), դնում առանձին ցելոֆաններում եվ դնում սառնարանում: Եթե ձեռքերով եք խառնելու գույները, անպայման ձեռնոցներ հագեք!!!!! Վերջ, պլաստիլինը պատրաստ է!!!!

Ես ներվեր չունեցա եվ օգտագործեցի խմորեղենի համար գնված գունավորիչներ, կարծում եմ, կոնֆետնրում դրանցից լավերը չեն օգտագործում: Տղաս շատ էր ոգեվորվել, վաղյ կսկսենք ստեղծագործել: Եթե հաջողվի, վաղը մի քանի նկարներ էլ կտեղադրեմ 🙂

Քայլակ, թե ոչ… իսկ չո՞չ

Ես էլ շատերի նման հղի ժամանակ շատ գրականություն էի կարդում փոքրիկների մասին: Հետեվություններից մեկը, որ արեցի իմ ընթերցանությունից, այն էր, որ մենք քայլակ չենք օգտագործի եվ ամեն կերպ կխրախուսենք չոչ անելը… Դա զարմանալի հնչեց իմ ծանոթների մեծ մասի շրջանակում, քանի որ մեր շրջապատում շատերը հպարտանում են նրանով, որ երեխան առանց չոչ անելու քայլել է, քալել են “սովորեցնում” փոքրիկին…

Իսկ ես կարծում եմ, որ (1) քայլակնեը վատ են ազդում ձեվավորվող փոքրիկի զարգացման վրա: Դրանք մի քիչ ազատում են մայրիկին, բայց չեն թուջլ տալիս, որ երեխայի զարգացող ողնաշարը եվ մեջքի մկանները զարգանան եվ ճիշտ ուղղությամբ: Մանրամասներ չեմ ներկայացնում, քանի որ դրանք ծավալուն են եվ թեմայի շուրջ բավականին հոդվածներ կան (ես կարդացել եմ ռուսերեն):

(2) Մայրիկին մի քիչ ազատության հնարավորություն տալու համար նախընտրում եմ “մանեժը”, իհարկե չեմ կարծում, որ երեխան այնտեղ պետք է շատ երկար գտնվի: Ավելի լավ է, նա ազատ տարածքում պառկի, գլորվի, չոչ անի եվ զարգանա մեծերի աչալուրջ հսկողության տակ: Համաձայն եմ, որ “մանեժը” սահմանափակում է շրջակա աշխարհն ուսումնասիրելու հնարավորությունները, իսկ քայլակն այդ հնարավորությունները լայնացնում է, բայց առաջին կետի հիման վրա կարծում եմ, որ վնաս/օգուտ վերլուծությունը “մանեժի” օգտին է:

(3)Մեջքի զարգացման համար ամենալավ բանը չոչ անելն է: Այդպես ճիշտ են զարգանում եվ ամրանում մկաններն ու ողնաշարը:

(4) Երեխային պետք չէ քայլել սովորեցնել (խոսքը չի գնում հատուկ կարիքներով երեխաների մասին), երեխան բռնվելով կանգնում է եվ առաջին քայլերն է անում, երբ ինքը զգում է, որ ֆիզիկապես պատրաստ է դրան: Եթե մինչեվ 2 տարեկան երեխան դեռ նման փորձեր չի անում, պետք է դիմել բժշկի: Իսկ եթե  չոչ անելուց հետո նա անում է այդ փորձերը, մեծերի դերը, նրան պաշտպանելն է եվ դա անվտանգ անելու հանարվորություններ տրամադրելը:

Այս ամենով հանդերձ իմ պոքրիկ մարտիկը նստեց 6.5 ամսեկանում, կանգնեց 8-9 ամսեկանում եվ քայլեց 10 ամսեկանում 🙂

Իսկ ինչ եք կարծում դուք… կամ էլ պարզապես թեմա մտորումների համար…