Ֆիզիկայի և քիմիայի ժամ երեխաների համար :)

chemԱյսօր` հունիսի 28-ին, “Հայ ծնողների ակումբ”-ի փոքր անդամները մասնակցեցին հատուկ իրենց համար կազմակերպված ֆիզիկայի և քիամիայի ճանաչողական փորձարկումներին/էքսպերիմենտներին 🙂 Միջոցառումն իրականացնելու համար իր աջակցությունը ցուցաբերեց Երևանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը, որը սիրով տրամադրեց գեղեցիկ ու հագեցած լաբորատորիաներ և հիանալի ուսուցիչներ, ովքեր
անմիջական միջավայրում սիրով և ոգևորությամբ երեխաներին ծանոթացրեցին ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքներին:     Continue reading

Պատրաստվում ենք դպրոց գնալ :)

dprocՆախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն ծնողներին, ում բալիկներն այս սեպտեմբերին գնալու են առաջին դասարան 🙂 Ես արդեն համոզվել եմ, որ առաջին սեպտեմբերի 1-ը ծնողների տոնն է: Ցանկանում եմ, որ միշտ այդպես հպարտ ու ուրախ լինեք ձեր երեխաներով: Բոլորիդ մաղթում եմ լավ դասղեկներ ու լավ համադասարանցիներ 🙂

Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք վերջերս ինձ հաճախ են տալիս առաջին անգամ դպրոցին պատրաստվող ծնողները:  Continue reading

Իմ սիրելի գունավոր թղթերը

Պարզել եմ, որ ես որակյալ գունավոր թղթերի թուլություն ունեմ 😀 Խանութում տեսնելիս գնում եմ անգամ առանց հատուկ կարիքի, բայց հետո պարզվում է միշտ, որ ճիշտ էլ անում եմ, քանի որ սովորաբար այդ “կարիքը” հայտնվում է չնախատեսված ժամանակ, երբ թղթի համար խանութ գնալը բոլորովին հարմար չէ…

Ինչևէ… ուզում եմ ներկայացնել մեր վերջին “աշխատանքները”, միգուցե ձեզ հետաքրքրեն ու նոր մտքեր տան… 🙂
Continue reading

“Երկարօրյա օֆիս”

Մի հետաքրքիր բան եմ իմացել, կարծում եմ դպրոցական երեխաների ծնողներին կհետաքրքրի 🙂
Պարզվում է կա  “Երկարօրյա օֆիս”, ուր կարելի է տանել երեխային ամեն օր ժամը 9:00-ից 18:00-ը, որտեղ նրանց կկերակրեն և կօգնեն կատարել հայոց լեզվի, անգլերենի, ռուսերենի, քիմիայի, հանրահաշվի/երկրաչափության, պատմության, աշխարհագրության և ֆիզիկայի տնային հանձնարարությունները:
Մանրամասների համար կարող եք դիմել իրենց հետևյալ հեռախոսահամարներով` (093) 03-10-55, (010) 58-18-73  🙂