“Երկարօրյա օֆիս”

Մի հետաքրքիր բան եմ իմացել, կարծում եմ դպրոցական երեխաների ծնողներին կհետաքրքրի 🙂
Պարզվում է կա  “Երկարօրյա օֆիս”, ուր կարելի է տանել երեխային ամեն օր ժամը 9:00-ից 18:00-ը, որտեղ նրանց կկերակրեն և կօգնեն կատարել հայոց լեզվի, անգլերենի, ռուսերենի, քիմիայի, հանրահաշվի/երկրաչափության, պատմության, աշխարհագրության և ֆիզիկայի տնային հանձնարարությունները:
Մանրամասների համար կարող եք դիմել իրենց հետևյալ հեռախոսահամարներով` (093) 03-10-55, (010) 58-18-73  🙂

ԷԴՈՒԿ երիտասարդական կրթական ստուդիա

ԷԴՈՒԿ երիտասարդական կրթական ստուդիան առաջարկում է խաղ-դասընթացներ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և իտալերեն լեզուներով` նախատեսված 3-16 տարեկան երեխաների համար: Հատուկ մշակված ծրագրի ընթացքում երեխաները սովորում են գրել, կարդալ և խոսել օտար լեզուներով` խաղերի, մանկական տեսանյութերի, պատկերազարդ գրքերի և երգերի օգնությամբ: