Ձեռքի աշխատանքների մրցույթի ամփոփում

apc-astgh

“Հայ ծնողների ակումբ”“Էդիթ Պրինտ”-ի հետ միասին ֆեյբուքյան “Armenian Parents Corner” խմբում ամանորյա թեմաներով ձեռքի աշխատանքների մրցույթ էր հայտարարել: Նկարների տեղադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն  էր:

Պարզվում է մեր ծնողները ոսկե ձեռքեր ունեն 🙂 Այնքա~ն գեղեցիկ աշխատանքներ էին ցուցադրվել, որ շա~տ դժվար էր ընտրություն կատարել: Արդյունքում ընտրեցինք 3 աշխատանք, որոնք իրենց տեսակի մեջ ամենաօրիգինալն ու չկրկնվողն էին:      Continue reading

“Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան :)

lem8Ահա և կայացավ “Հայ ծնողների ակումբ”-ի հերթական միջոցառում-ակցիան: Մեր գրառմանն արձագանքած առաջին 15 մայրիկները դեկտեմբերի 15-ին հանարավորություն ստացան անվճար մասնակցելու ամանորյա ֆոտոսեսիայի: Մեզ այս հարցում օգնեց և աջակցեց Լեմուռ ֆոտոստուդիան: Երեխաների հետ աշխատելը բավականին դժվար աշխատանք է, ինչի համար էլ հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարող Աննային 🙂
Continue reading

Առաջին էքսկուրսիան` տպարան

weԱյսօր “Հայ ծնողների ակումբ”-ն իրականացրեց առաջին ուսուցողական և ճանաչողական էքսկուրսիան իր անդամների համար 🙂

Ակումբի մեծ ու փոքրիկ անդամները միասին այցելեցին Էդիթ Պրինտ” հրատարակչության տպարան, որտեղ պատրաստակամ ու բարեհամբույր տիկին Լալան ծանոթացրեց գրքերի ու ամսագրերի տպագրման ողջ ընթացքին: Տեսանք, թե ինչպես են աշխատում մարդիկ ու հաստոցները, ինչպես են տպագրվում ծանոթ ու անծանոթ դասագրքերը, գեղարվեստական գրքերն ու ամսագրերը: Երեխաներն իրենց աչքով տեսան, թե ինչ մեծ աշխատանքի արդյունքում են ծնվում գրքերը և խոստացան այսուհետ ավելի նուրբ ու լավ վարվել գրքերի հետ 🙂 Continue reading