Ինչու՞ են երեխաները լաց լինում

Ինչու՞ են երեխաները լաց լինում

Երեխան կարող է լաց լինել ամենատարբեր պատճառներով, և դուք պետք է սովորեք հասկանալ դրանք: Նորածինների լացը միակ հնարավորությունն է, որով նրանք կարող են բացատրվել Ձեզ հետ և գրավել Ձեր ուշադրությունը: Փոքրիկը հասկացնում է Ձեզ, որ այն աշխարհը, ուր նա մտել է, շատ տարօրինակ է և նույնիսկ իրեն վախեցնող է: Երբ նա կհարմարվի նոր միջավայրին, իսկ դուք, կատարելագործելով երեխային խնամելու Ձեր հմտությունը, կսովորեք հասկանալ, թե ինչն է նրա համար հաճելի, և ինչը` տհաճ, նա ավելի ու ավելի քիչ կլացի:
Քաղցած լինելը երեխայի լացի ամենատարածված պատճառներից է, սակայն դուք շատ շուտով կսովորեք ճչալու ձևից ճանաչել, թե երբ է երեխան ուտել ուզում: Եթե նա քաղցած է, առաջինը, ինչ դուք պետք է անեք, երեխային անմիջապես կերակրելն է: Որոշ ծծկեր երեխաներ լավ ախորժակ են ունենում և 2-3 ժամը մեկ ուտել են ուզում: Continue reading