Մի հոդված կարդացի երեխաների վաղ զարգացման մասին ու հասկացա, որ դրանով բավարար չափով չեմ զբաղվում, իսկ պլաստիլինով ծեփելը շատ կարեվոր է փոքր տարիքից (մենք 22 ամսեկան ենք, գրեթե 2 տարեկան), ինչպես եվ թաթիկներով (մատերով) նկարելը, նաեվ` մեծ մատիտներով նկարելը…. դրանք զարգացնում են մանր մոտորիկան, երեխայի երեվակայությունը եվ այլն… բացի այդ շուտով օրերը ցրտելու են, եվ այլեվս դուրս փախնելու մեթոդը միշտ չի փրկի, պետք է շաբաթ-կիրակի օրերին երեխային զբաղեցնել: ՈՒրեմն պետք է մի բան անել… վաճառվող պլաստիլիններին չեմ վստահում, համ էլ թանկ է ստացվում, չէ որ պարբերաբար պետք է նորը գնել, հնի գույները խառնվում են… Որոնեցի գուգլում ու գտա տանը պլաստիլին սարքելու մի բաղադրատոմս, փորձեցի եվ ստացվեց 🙂 ահա եվ այն…
1 բաժակ ալյուր, 1/2 բաժակ աղ, 1 բաժակ ջուր, 1 ճաշի գդալ ձեթ, 2 թեյի գդալ կրեմ տարտար Cream of tartar (սպիտակ փոշի է, որ օգտագործվում է թխելու փոշի (baking powder, разрыхлитель) սարքելու համա սոդայի հետ միասին, ինչպես նաեվ օգտագործվում է բեզեն, հարած սերուցքը ամրացնելու համար, քիմիական անունն է Калий битартрат: Այս բաղադրատոմսում այն առաձգականությունը ուժեղացնող դեր է կատարում, բայց այն առաջնային չէ, առանց դրա էլ պլաստիլինը կստացվի), սննդային գունավորիչներ (եթե ունեք նյարդեր, ժամանակ եվ համբերություն, ապա կարող եք լրիվ բնական գույներ ստանալ բազուկից, գազարից, կանաչուց եվ այլն, երեվակայության հարց է: Դրանք այնքան վառ չեն գունավորի, որքան վաճառվող գունավորիչները, բայց իրենց գործը կանեն!!!) Բոլորը բացի գույներից խառնում եք իրար (խմորեղեն թխողները կիմանան, որ ավելի հեշտ է նախ խառնել չոր բաղադրիչները, ապա ձեթն ու քիչ-քիչ ջուրը, որ գնդիկներ չառաջանան, այս ամենյ մինչ կրակին դնելը) եվ անընդհատ խառնելով եփում մինչեվ պնդանա եվ գնդիկ ստացվի: Անմիջապես բաժանում եք մասերի, ավելացնում գունավորիչները, լավ խառնում (տրորում), դնում առանձին ցելոֆաններում եվ դնում սառնարանում: Եթե ձեռքերով եք խառնելու գույները, անպայման ձեռնոցներ հագեք!!!!! Վերջ, պլաստիլինը պատրաստ է!!!!
Ես ներվեր չունեցա եվ օգտագործեցի խմորեղենի համար գնված գունավորիչներ, կարծում եմ, կոնֆետնրում դրանցից լավերը չեն օգտագործում: Տղաս շատ էր ոգեվորվել, վաղյ կսկսենք ստեղծագործել: Եթե հաջողվի, վաղը մի քանի նկարներ էլ կտեղադրեմ 🙂