Հեքիաթների նշանակության մասին

Գրեթե յուրաքանչյուր ծնողի հիմնական ցանկություններն են, որ երեխան առողջ լինի, լավ կրթություն ստանա, լավ մարդ դառնա, կյանքում կաողանա կայանալ, ամուր և ներդաշնակ ընտանիք կազմի, երջանիկ լինի… Գաղտնիք չէ, որ հայ ծնողներից շատերը ջանք ու եռանդ չեն խնայում երեխաներին “իրենց նպատակին’’ հասցնելու համար: Այդուհանդերձ այս ամենն իրականացնելու ճանապարհին ի հայտ են գալիս բազում խնդիրներ, որոնք ոչ միշտ են ցանկալի լուծում ստանում: Մյուս կողմից էլ դաստիարակման հարցում իրենց ավանդն ունեն ոչ միայն ընտանիքը, այլև շրջապատող միջավայրը, մանկապարտեզը, դպրոցը, բուհը, հեռուստատեսությունը, երկրում գործող մշակութային կյանքը և այլն: Continue reading

Թղթե ափսե մեր ձեռքերով :)

թղթիկներՀավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Continue reading

Շնորհավոր բոլորիս նոր տարին :) 2013!!!

2013Իմ շատ սիրելի մամաներ ու պապաներ 🙂 Ուզում եմ շնորհավորել բոլորիդ նոր տարին 🙂 Ցանկանում եմ, որ նոր տարում մեր բալիկներն ավելի քիչ ու թեթև հիվանդանան (քանի որ ընդհանրապես չհիվանդանալն այդքան էլ նորմալ չի), որ մեզ անդադար երջանկացնեն իրենց նորանոր հաջողություններով ու ժպիտներով, որ առանց մեզ հունից շատ հանելու անեն իրենց մանկական չարաճճիություններն ու մենք իրենցից թաքուն ուրախանանք դրանցից 🙂
Ուզում եմ բոլոր բալիկները մեծանան համերաշխ ու լիարժեք ընտանիքում!!!
Շնորհավոր բոլորիս նոր տարին! 🙂

 

Ատամհատիկի թիթիզ պարագաներ սեփական ձեռքերով

    Քանի որ ատամհատիկը գեղեցիկ և շատ ուրախ տոն է բոլորի համար, ես մեծ հաճույքով թիթիզ բաներ եմ պատրաստել: Բացի նրանից, որ կարելի է պատվիրել ատամիկի տեսքով նկարներ, կոնֆետներ, փուչիկներ, կարելի է նաև շատ հետաքրքիր բաներ պատրաստել: Օգտվելով նաև մեր ֆեյսբուքյան էջից, բեռնում եմ իմ և այլ մասնակիցների տեղադրած նկարները, այսպիսով հետաքրքիր և նոր մտքեր տալով ատամհատիկի պատրաստվող նոր մամաներին:

    Continue reading

Կյանքի առաջին օրերում նորածնին անհրաժեշտ իրեր

Կարծում եմ այս գրառումս շատերին կօգնի:

Ի՞նչ է անհրաժեշտ (գրում եմ իմ փորձից)․
Հագուստ
1. 5-6 հատ շապիկ,
2. 5-6 զույգ նասկիներ (որոնք տաք կպահեն երեխայի տոտիկները թե բարուրաշորերի տակ և թե մանկական հագուստի տակ),
3. 2-3 գոգնոցիկները,
Continue reading

1 տարեկան երեխայի սննդակարգ

Բոլոր մայրերն էլ ցանկանում են ամեն ինչ տալ իրենց բալիկներին, որպեսզի նրանք մեծանան ԱՌՈՂՋ: Այս գրառումս կցանկայի նվիրել 1 տարեկան երեխայի սննդակարգին: Ինչպես պետք է սնվի այս հասակի երեխան, որպեսզի ստանա լիարժեք սնունդ:

Չկարգավորված սննդակարգը կարող է խնդիրների պատճառ դառնալ, ուստի պետք է իմանալ, թե ինչով կարելի է կերակրել 1 տարեկան երեխային և ինչ չի կարելի տալ նրան:
Continue reading

Հետաքրքիր լուծում մի քիչ խիստ մամաների ու մի քիչ թիթիզ բալիկների համար :)

Եթե դուք էլ չեք սիրում ու չեք թույլատրում ձեր փոքրիկ թիթիզիկներին ներկել իրենց եղունգները, ուրեմն մեր փոքրիկ “հայտնագործությունը” հավանաբար ձեզ էլ կհետաքրքրի 🙂

Continue reading

Շուշոկ կենտրոն

Սիրելի ծնողներ,

Մենք նոր բացված “ՇՈՒՇՈԿ” մանկական կենտրոնն ենք, որտեղ 3-6 տարեկան երեխաների համար առաջարկում ենք Ժամանցային միջոցառումներ Continue reading

Սեռական կյանքն ու երեխաների անվերջ «ինչուները»

Սեռական դաստիարակությունն սկսվում է ավելի վաղ, ցանկանում եք այդ, թե ոչ։ Աովորաբար գոյություն ունի այն կարծիքը, թե սեռական դաստիարակությունը դպրոցում լսած դասախոսություն է կամ լուրջ խոսակցություն տանը՝ ծնողների հետ։ Սա չափազանց նեղ մոտեցում է դեպի սեռական դաստիարակության պրոբլեմը։ Իր ամբողջ կյանքի րնթացքում երեխան տեղեկանում է կյանքի զանազան երևույթների մասին։ Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով։
Continue reading

Փոքրիկի բարի գիշերն ու սիրուն երազները :))))))

Փոքրիկ երեխաները սկզբնական շրջանում չեն տարբերում երազները իրականությունից, այդ պատճառով վատ երազներ տեսնելուց հետո, ավելի խոր ապրումներ են ունենում, քան մեծահասակները: Այս ամենը հանգեցնում է նրան, որ փոքրիկը չի ցանկանում քնել կամ սկսում է վախենալ մթությունից:

Եթե երեխան գիշերը արթնանում է և լաց է լինում, անհրաժեշտ է Continue reading