Ինչպես է ինձ հաջողվում քնեցնել իմ փոքրիկին

Նկատե՞լ եք արդյոք, որ բազմանդամ ընտանիքում մեծացող փոքրիկի քունը կազմակերպելը շատ ավելի բարդ է, քան հակառակ դեպքում։

Եկե՛ք միասին պարզաբանենք, թե ինչու.

Սովորաբար, երբ մոտենում է քնի ժամը ընտանիքի յուրաքնչյուր անդամ իր պարտականությունն է համարում իր լուման ներդնել փոքրիկին ակտիվացնելու հարցում։ Բոլորը վստահ են, որ երեխան կհոգնի և հոգնածությունից էլ հանգիստ քուն կմտնի։ Բայց, արի՛ ու տես, որ տեղի է ունենում ամբողջությամբ հակառակը։ Իրականությունն այլ է։

Տատիկ-պապիկների մոտ, իհարկե, զվարճալի է, բայց մայրիկի հետ հանգիստ է և ապահով։ Եվ հենց այդ ապահովության զգացողությունը պարգևող նրա մեղմիկ ժպիտն է, որը օգնում է փոքրիկին խաղաղ քուն մտնել։ 

Այն, ինչ կատարվում է փոքրիկի արթուն ժամանակ, անդրադառնում է նրա քնի վրա։ Փոքրիկները մեզ պես սիրում են հանգստանալ երեկոյան ժամերին։ Չէ՞ որ մենք ևս չենք սիրում ավելորդ աղմուկն ու անցուդարձը այդ ժամերին։ Կարևոր է, որ փոքրիկը հասկանա, որ մոտենում է քնի ժամը։ Continue reading

Խաղեր

Ողջույն բոլոր այն մամաներին, ովքեր ինձ նման արդեն հոգնել են մտածելուց, թե էլ ինչով կարելի է զբաղվել բալիկի հետ։ Կիսվում եմ Ձեզ հետ մի քանի խաղերով, որոնք բալիկս շատ է սիրում, միգուցե, Ձեզ էլ պետք լինի։

Գնացինք 🙂

1․ Նկարել, նկարել և էլի նկարել։ Իհարկե թղթի վրա, բայց իմ տղան սիրում է նկարել պատուհանին, վաննայում լողանալիս, մամայի ձեռքերին, իհարկե նման խաղ կազմակերպելիս նկատի ունեցեք, որ պետք է ընտրել այնպիսի նյութեր, որպեսզի հեշտ լվանաք։ Փորձեք։

10386813_10153181872663619_2102162466149773174_n

Continue reading