Թղթե ափսե մեր ձեռքերով :)

թղթիկներՀավանաբար բոլորի մոտ էլ երեխաների հետ թղթով աշխատելուց հետո մնացորդներ են մնում: Ես միշտ ափսոսում եմ դրանք գցել ու հավաքում եմ մի տոպրակի մեջ: Վերջերս մի հետաքրքիր տաբերակ գտանք դրանք օգտակար օգտագործելու համար. պատրաստում ենք այ այսպիսի ամուր թղթե ափսեներ, որոնց մեջ կարելի է տաբեր բաներ դնել… օրինակ` մատիտներ, վրձիններ, մանր խաղալիքներ, անգամ կոնֆետներ (բայց պարտադիր փաթեթավորված)… 🙂
Continue reading

Ատամհատիկի թիթիզ պարագաներ սեփական ձեռքերով

    Քանի որ ատամհատիկը գեղեցիկ և շատ ուրախ տոն է բոլորի համար, ես մեծ հաճույքով թիթիզ բաներ եմ պատրաստել: Բացի նրանից, որ կարելի է պատվիրել ատամիկի տեսքով նկարներ, կոնֆետներ, փուչիկներ, կարելի է նաև շատ հետաքրքիր բաներ պատրաստել: Օգտվելով նաև մեր ֆեյսբուքյան էջից, բեռնում եմ իմ և այլ մասնակիցների տեղադրած նկարները, այսպիսով հետաքրքիր և նոր մտքեր տալով ատամհատիկի պատրաստվող նոր մամաներին:

    Continue reading

Իմ սիրելի գունավոր թղթերը

Պարզել եմ, որ ես որակյալ գունավոր թղթերի թուլություն ունեմ 😀 Խանութում տեսնելիս գնում եմ անգամ առանց հատուկ կարիքի, բայց հետո պարզվում է միշտ, որ ճիշտ էլ անում եմ, քանի որ սովորաբար այդ “կարիքը” հայտնվում է չնախատեսված ժամանակ, երբ թղթի համար խանութ գնալը բոլորովին հարմար չէ…

Ինչևէ… ուզում եմ ներկայացնել մեր վերջին “աշխատանքները”, միգուցե ձեզ հետաքրքրեն ու նոր մտքեր տան… 🙂
Continue reading

Պլաստիլինի բաղադրատոմս

Սիրելի մամաներ,
ուզում եմ կիսվել պլաստիլինի պատրաստման եղանակի իմ բաղադրատոմսով 🙂

Այսպիսով մեզ պետք կգա`
– 1 ճաշի գդալ աղ,
– 1 ճաշի գդալ լիմոնի աղ,
Continue reading

Մարտի 8, Ապրիլի 7 :)

Մարտի 8-ի համար երեխաների հետ միասին այսպիսի գեղեցիկ բաներ էինք պատրաստել ու տարել դպրոց ու մանկապարտեզ:

Մարտի 8-ն անցավ, բայց դեռ կա Ապրիլի 7, միգուցե միտքը ձեզ պետք գա 🙂

Մենք դպրոցից արդեն պատվեր ունենք Ապրիլի 7-ի համար 😀

Continue reading

Ամանորյա տրամադրություն

Բարև իմ սիրելի,
հարազատ ու հավեսով ծնողներ 🙂

Այս տարի մի տեսակ շուտ է ամանորյա տրամադրությունն ինձ այցելել, բայց տոնական դեկորացիաների հետ կապված նոր մտքեր փնտրելուց, հնարելուց և ոգևորվելուց բացի, դեռ ոչինչ չեմ արել 🙁

Նորից նայում էի նախորդ տարիների մեր ամանորյա “աշխատանքների” նկարներն ու որոշեցի մի քիչ գրել դրանց մասին, միգուցե ձեզ համար հետաքրքիր ու նոր բան գտնեք:
Ուզում եմ նշել, որ սրանք բոլորը սարքել ենք Լևոնի ու Մանեի հետ միասին, այնպես որ, ձեր երեխաներին էլ ընդգրկեք, նրանց հաստատ դուր կգա աշխատանքային պրոցեսը 🙂

Continue reading