Դե արի՛ ու համատեղի՛ մի շարք հատկություններ մի փոքրիկ առարկայի մեջ` որակյալ, ուսուցողական, գեղեցիկ, ֆունկցիոնալ և, գոնե, փոքր ինչ հասանելի։
Բազմաթիվ մասնագետների` մանկավարժների, ինժեներների և հոգեբանների ուսումնասիրություններից, ինչպես նաև ինձ նման մի շարք ծնողների անձնական փորձից ելնելով` փորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր երեխաներին խաղալիքներ գնելիս։ Եվ այսպես, ինչպիսին պիտի լինի խաղալիքը.
1. Բարձրորակ նյութերից պատրաստված (միանշանակ)
Ես նախընտրում եմ բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները, նույնիսկ, եթե դրանք մի փոքր թանկ են։ Ասեմ, թե ինչու…
- Այն դիմադրում է անգամ ատամով կրծելուն,
- և խոնավություն չի վերցնում։
- Բարձրակարգ պլաստիկից պատրաստված խաղալիքները հիմնականում ունենում են հարթ և մշակված երիզներ։
- Հրակայուն են։
- Չեն փշոտում։