Հարմարվում ենք մանկապարտեզին կամ ադապտացիա

Մանկապարտեզի ընտրության գործը գլուխ բերելուց հետո ամենամեծ մոլորությունն է կարծելը, թե դժվարն արել ենք արդեն, առավոտյան երեխային կտանենք մանկապարտեզ ու վերջ, կարող ենք հանգիստ զբաղվել մեր գործերով, քանի երեխան մանկապարտեզում է։ Արի ու տես, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Առջևում է ոմանց համար ցավագին, ոմանց համար՝ ոչ այնքան, մանկապարտեզին հարմարվելու փուլը։ Այդ փուլի տևողությունը յուրաքանչյուր երեխայի համար տարբեր է, ամեն ինչ շատ անհատական է․ կարող է ձգվել մի քանի օրվանից մինչև մի քանի ամիս։ Continue reading

Ինչպե՞ս մանկապարտեզ ընտրել

Հարցն այնքան էլ հեշտերից չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մանկապարտեզի ընտրությունը բավականին ժամանակատար պրոցես է, այնպես որ առաջին հերթին զինվեք համբերությամբ։ Նախ կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ համար առավել կարևոր՝ որոշակի մեթոդիկան, դրսում շատ կամ քիչ ժամանակ անցկացնելը, հանդեսների հաճախ լինելը կամ առհասարակ չլինելը, անհատական մոտեցումը, խստությունը կամ երեխային տրված լիովին ազատությունը և այլն, և այլն։ Continue reading

Մանկապարտեզներ

Բարև ձեզ սիրելի ծնողներ, քանի որ հիմա շատ կան մասնավոր և պետական մանկապարտեզներ, երբ գալիս է երեխային մանկապարտեզ տանելու տարիքը շատերն են կանգնում փաստի առաջ, թե որ մանկապարտեզ տանել, մասնավոր թե պետական: Ես էլ, որպես նույն փաստի առաջ կանգնած մայրիկ, փորձել եմ ճշտել մասնավոր մանկապարտեզների մասին ինֆորմացիա, և կներկայացնեմ ձեզ դրանք: Ուզում եմ նաև նշել, որ այս ինֆորմացիան ես ճշտել եմ հոկտեմբեր ամսին 2011 թվականի, հետո այն կարող է փոփոխվել:
Շատ կարևոր է ամեն մանրուքին ուշադրություն դարձնելը, ես փորձել եմ զանգելով ճշտել որոշ մանրամասներ: Անպայման վճարովի մանկապարտեզ փնտրելիս ուշադրություն դարձրեք, որ չհաճախած օրերի գումարը փոխանցվի ձեր մյուս ամսվա վարձին: Կան մանկապարտեզներ, որոնք չեն հանում գումարը վարձից, իսկ ինչպես բոլորս գիտենք բալիկները այդ շրջանում շատ հաճախ են հիվանդանում:

Ի դեպ 🙂 կարող եք անվճար գրանցվել “Հայ ծնողների ակումբ”-ին և մանկապարտեզների թարմացված տեղեկությանը ծանոթանալ այստեղ` http://www.armparents.com/sphere/2:

Արեգ նախակրթարան
Հասցե` Խորհրդարանի 32/1
Հեռ. 010569162
Բջջ. 091525637
Աշխ. ժամերը 8.30-19.00, շաբաթ՝ 8.30-16.00, գործում են նաև ժամավճարով խմբակներ
Սնունդը` 4 անգամյա, միրգ, աղցան, թարմ մրգերից քամած հյութեր՝ ամեն օր
Տարիքը` 2-6 տ.
Վարձը` 70.000 դր., ժամավճարի դեպքում ժամը՝ 1000 դր
Գործում է նաև զարգացման կենտրոն և ժամավճարով խմբակներ  2-6 տարեկան երեխաների համար:
Գործում են ակնաբուժի, ատամնաբուժի, հոգեբանի և լոգոպեդի ծառայություններ:
Բացակայություն` Հանվում է գումարից 14 և ավել օրերի դեպքում:
Կան նաև վճարովի ծառայություններ երեկոյան ժամը 18:00-24:00, 2-12 տարեկան երեխաների համար: Ծառայությունները ներառում են խնամք, խաղեր, կերակրում: Ծառայություններից օգտվելու համար հարկավոր է դիմել մեկ օր առաջ:
Email: [email protected]
Facebook: https://www.facebook.com/pages/Արեգ-Նախակրթարան/876700469020674
Areg Logo

10295815_882260438464677_3219468147721708072_n IMG_6915 IMG_7016 IMG_7197 IMG_7317

 

 

Հեքիաթ մանկապարտեզ
Հասցե` Կիևյան 14/2
Հեռ. 010274301
Բջջ. 091499835.
Աշխ. ժամերը 08:30-18:30
Սնունդը` 3 անգամյա
Տարիքը` 1-4 տ.
Վարձը` 80.000 դրամ

Sunny Kids Club մանկապարտեզ
Հասցե` Արմենակյան 99 (Sky սուպերմարկետի դիմաց)
Հեռ.` 010 65 14 04 Բջջ.` 099 219830
Աշխ. ժամերը 08:30-19:00
Սնունդը` 4 անգամյա Տարիքը` 2տ. և բարձր (գործում է նաև ժամավճար)
Վարձը` 70.000 դրամ/ամսական (կա փոխադրամիջոց ցանկության դեպքում) Բացակայություն` բացակայած 3 օրերը վճարվում են, մնացած օրերի գումարի 50%-ը փոխանցվում է հաջորդ ամիս:
website: www.sunny.am
Email: [email protected]
Facebook: https://www.facebook.com/SunnyKidsClub Twitter: twitter.com/#!/SunnyKidsClub

Angels մանկապարտեզ, նախակրթարան
Հասցե` Արցախի պողոտա, 17/11
Հեռ. 010 43-37-55 093-13-00-90 091-01-91-81
Աշխ. ժամերը 8:30-18:00, շաբաթ`8:30-16:00, գործում են նաև ժամավճարով խմբակներ,
Սնունդը` 3 անգամյա,
Տարիքը`2,5-5 տ.
Վարձը`, 60.000 դրամ, Ժամավճարի դեպքում` ժամը` 1000 դրամ
Բացակայություն` Գումարը չի հանվում վարձից

Continue reading