Ատամնահատիկի պատրաստվող հազարավոր մապաների խնդրանքով Սուսաննան այ այսպիսի նյութ է պատրաստել:
Սուսաննա ջան, շա~տ ապրես, շա~տ շնորհակալ ենք 🙂
Մասնագիտություններ
Հարգելի ծնողներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում է Ձեզ մասնակցելու <<Դդումի օր>> մրցույթ-միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 14:00 Երևանի կենդանաբանական այգում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ մրգեր, բանջարեղեն և տեղում պատրաստել հետաքրքիր ձևավորմամբ «տոնական ուտեստ» Ձեր նախընտրած կենդանու համար:
Երբ երեխաների մոտ սկսվում է ատամների ծկթման պրոցեսը, փոքրիկի ձեռքն ընկող գրեթե ցանկացած իր դառնում է քորը և ցավը թեթևացնելու միջոց: Իհարկե փրկության են հասնում տարատեսակ խաղալիքներ` հատուկ նախատեսված թեթևացնելու փոքրիկի տանջանքները, սակայն դրանք ոչ միշտ են ձեռքի տակ, անընդհատ ընկնում են և որ ամենակարևորն է ունեն կասկածելի և հաճախ վնասակար , “արհեստական” բաղադրություն: Այդ իսկ պաճառով, որոշեցի ինքս պատրաստել այդպիսի “ատամ քորիչ”, որը կլինի անվնաս, գեղեցիկ և պատրաստված մեծ սիրով: :)) Continue reading
Հարգելի ծանոթ ու անծանոթ ծնողներ
«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 46 000-ից ավել անդամ ունեցող “Armenian Parents Corner” ֆեյսբուքյան խմբի հիման վրա:
Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում ֆեյսբուքյան խմբի ծնողների կողմից քննարկված թեմաները, հետաքրքրությունները, մտահոգություններն ու առաջարկները` որոշվեց ստեղծել այս կայքը, որը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կօգնի ճիշտ կողմնորոշվել և կխնայի ծնողների ժամանակը:
Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ`
– Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան մեր համայնքում:
– Ո՞րտեղ կարելի է նշել երեխայի տարեդարձը:
– Ո՞ր հայկական օնլայն կայքից կարելի է առաքումով խաղալիքներ պատվիրել:
– Ո՞ր լեզվի կենտրոնում երեխաս կարող է սովորել իտալերեն:
– Ո՞ր սպորտային մարզասրահն ունի կենտրոնացված ջեռուցում:
– Ո՞ր մասնկապարտեզն ունի օնլայն տեսահսկում
և այլն:
Այս կայքը կհամախմբի մանկական ոլորտի ընկերություններին, կներկայացնի նրանց ծառայությունները, գները, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար` կարևոր հարմարությունները:
Ակումբին անվճար գրանցվելով որպես ծնող` հնարավորություն կունենաք.
*Գրանցվելիս տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք:
Հազվադեպ ծնողներ չեն վախեցնում իրենց երեխային բժշկի ծակոցով, երեխաներ հավաքող պապիկով, հարևանով, կենդանիներով և այլնովч իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար։ Մեզանից յուրաքանչյուրը կհիշի նմանատիպ դեպք իր մանկությունից: Եվ եթե լինենք անկեղծ` վախեցնելու այդ մեթոդները աշխատում են։ Այո, տվյալ պահի համար դրանք աշխատում են և օգնում ծնողին հասնելու իր նպատակին։ Այլ հարց է, որ դա աշխատում է կարճ ժամանակով և վտանգավոր է երեխայի հոգեկան աշխարհի համար։ Երեխային ինչ-որ բանով կամ մեկով վախեցնելը հասկացնել է տալիս փոքրիկին, որ իր ծնողը գլխավորը չէ, որ նա չի կարող պաշտպանել իր փոքրիկին ուրիշից տվյալ պարագայում, եթե նա չանի այս կամ այն։ Երեխան այդ պահին ուժեղ տագնապ է զգում, քանի որ մինչ այդ պահը նրա ծնողները էին ամենաուժեղ մարդիկ, որ կարող էին ամեն ինչ։ Իսկ հիմա հայտնվում է մեկը, որ կարող է ավելին և ծնողները չեն կարող իրեն պաշտպանել։ Երեխան վախի մեջ է։ Բացի այն, որ նա կորցրեց ծնողների հեղինակությունը, որ արդեն շատ ցավալի է, նրա մոտ առաջանում է վախի ուժգին զգացում։ Continue reading
Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն ծնողներին, ում բալիկներն այս սեպտեմբերին գնալու են առաջին դասարան 🙂 Ես արդեն համոզվել եմ, որ առաջին սեպտեմբերի 1-ը ծնողների տոնն է: Ցանկանում եմ, որ միշտ այդպես հպարտ ու ուրախ լինեք ձեր երեխաներով: Բոլորիդ մաղթում եմ լավ դասղեկներ ու լավ համադասարանցիներ 🙂
Իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք վերջերս ինձ հաճախ են տալիս առաջին անգամ դպրոցին պատրաստվող ծնողները: Continue reading
Հարգելի ծնողներ, հորաքույրներ ու մորաքույրներ, քեռիներ և հորեղբայրներ, ինչպես նաև ժամանակակից տատիկ-պապիկներ 🙂 Սիրով ցանկանում եմ ներկայացնել ձեզ հայկական մուլտֆիլմերի իմ հավաքածուն: Իհարկե, շատերն ուղղակի փոքրիկների համար չեն, նույնիսկ շատ մեծահասակներ իմաստը կարող է չհասկանան, ամեն դեպքում ես սիրում եմ մերը, ու փորձում եմ բալիկիս համար գտնել <<մանկականները>> 🙂 Ցանկում ընդգրկված են հայկական հայալեզու և ռուսալեզու մուլտֆիլմերը: Continue reading
Այսօր մենք` մամաներս, միշը ընտրության առջև ենք լինում, հատկապես եթե դա վերաբերում է մեր բալիկի առողջությանը:
Հերթական երեկոն վառեց մեր տան լույսերը, հրաշքիս լողացնելուց հետո հիանում էի միայն իրան յուրահատուկ բույրի քաղցրությամբ, ագահորեն շնչում էի, առանց արտաշնչելու:
Սիրում եմ մեր երեկոները, երբ օրվա եռուզեռից հոգնած հրաշքս պառկում է կողքս ու Continue reading
Սիրելի մայրիկներ, քանի որ սա իմ առաջին բալիկն է ու ես ապրում եմ ԱՄՆ-ում ու չունեմ ոչ մի օգնող, ակնկալում եմ Ձեզանից խորհուրդ մինչև 3 ամսական երեխայի խնամքի մասին: շատ կուզենաի լսել այն մասին, թե հատկապես ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել: